Սիրիայում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչության անվտանգության ապահովման միջոցառումները պետք է ուժեղացվեն: Օրերս Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան վրա կրկին կրակել են ականանետերից: Այս հայտարարությունն, ըստ «Ria»-ի, արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել այն ջանքերի համար, որ կիրառում է սիրիական կողմը Դամասկոսում մեր դիվանագիտական ներկայացուցչության եւ, ընդհանուր առմամբ, Սիրիայում մեր քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ»,- սիրիացի իր գործընկեր Վալիդ ալ-Մուալլեմի հետ հանդիպմանն ասել է Լավրովը:
Նա նաեւ ցավով նշել է, որ այդ միջոցների անհրաժեշտությունը պահպանվում եւ նույնիսկ շատանում է: «Նոյեմբերի 23-ին դեսպանատան տարածքում ականանետի արկ է ընկել»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ