Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նիկոլ Աղաբաբյան. «Մի՞թե կարելի է այդքան ատել հայ ժողովրդին»

Նոյեմբեր 27,2015 20:35

«Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը այնքան անխոհեմ կլինի, որ բանը կհասնի Սահմանադրության փոփոխությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:

Նա համարում է, որ Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակի համար անհնար էր նման անհեթեթ բան մտածել, սակայն Սերժ Սարգսյանը մտածեց եւ մատուցեց ժողովրդին. «Դա մի քանի առումով աղետ է, դրա մասին իմաստ էլ չեմ գտնում որեւէ բան ասելու: Միանշանակ դա պիտի տեղի չունենա, իսկ եթե այնուամենայնիվ, բանը հասնի նրան, որ նրանք իրենց բիրտ ուժով ժողովրդին հասցնեն նրան, միանշանակ կմերժեն դա»:

Նիկոլ Աղաբաբյանը նշեց, որ իշխանությունն է ժողովրդին հասցրել նրան, որ ցանկանում է դեկտեմբերի 1-ից սկսած քաղաքացիական անհնազանդություն սկսել. «Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մեկը՝ բացի իշխանական թեւում գտնվողներից, որոնք օգտվում են այս իրավիճակից, որ համաձայն լինի այս իշխանության շարունակությանը: Որովհետեւ ամեն մեկս մեզ վրա ենք զգում մեր շրջապատում մեր երկրի ճակատագիրը, որը ո՛չ դիվանագիտություն ունի, ո՛չ ներքին քաղաքականություն, ո՛չ արտաքին քաղաքականություն, ո՛չ տնտեսություն: Օր օրի գնալով մեր երկիրը ոչնչանում է»:

Նա ենթադրում է, որ  ԱԱԾ խմբի կողմից նոյեմբերի 25-ին զինված խմբի վնասազերծումով իշխանությունը ցանկանում է ժողովրդի աչքը վախեցնել. «Ինչպես սովորաբար են անում, երբ իրենց դեմ սկսում են ելույթներ, միտինգներ: Իսկ մեր խեղճ ու կրակ ոստիկաններին էլ օգտագործում են իրենց վախերը պնդելու համար: Կարծում եմ՝ սա մի շղթա է, որ շարունակություն կունենա: Երևի թե, էլի կլինեն նման բաներ, ցուցադրեն իրենց ուժը: Ամոթալի է, մի՞թե կարելի է այդքան ատել հայ ժողովրդին, ինձ համար անհասկանալի է՝ հայի ծնունդը ո՞նց կարող է հայի նկատմամբ այսքան ատելությամբ լցված լինի, որը որ ղեկավարում է այս երկիրը, աբսուրդի ենք հասել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ մի՞թէ կարելի է այսքան ատել իշխանութիւններին…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30