Լրահոս
Օրվա լրահոսը

Հախվերդյան. «Այս անազատության մթնոլորտում մարդ տրամադրություն էլ չի ունենում երգի»

Նոյեմբեր 27,2015 20:25

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նոյեմբերի 27-ին Ազատության հրապարակում «Դեկտեմբերի 1-ին ընդառաջ. Միասնության ուժ է» խորագրով համերգ էր կազմակերպել: Համերգի ընթացքում պետք է ելույթ ունենային Ռուբեն Հախվերդյանը, Լիլիթ Պիպոյանը, Էդուարդ Զորիկյանը: Սակայն, համերգի սկզբին «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե համերգը տեղի չի ունենա այնպես, ինչպես ծրագրավորվել էր:

Էդուարդ Զորիկյանը չէր եկել համերգին, իսկ Ռուբեն Հախվերդյանը ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ ձեռքն է վնասել, այդ պատճառով էլ ելույթ չի ունենա:

«Բացի այդ այս անազատության մթնոլորտում մարդ տրամադրություն էլ չի ունենում երգի: Ես եկել եմ ներողություն խնդրեմ, որ չեմ կարող այսօր ելույթ ունենալ: Արդեն 25 տարի է նույն բանը ասում ենք, բայց ոչինչ չի փոխվում: Մինչեւ սրանց քրեական պատասխանատվության չենթարկեն, ոչինչ չի փոխվի: Թալանածը պետք է հետ բերեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «ձեռքն է վնասել, այդ պատճառով էլ ելույթ չի ունենա: »

    պարզ է

    արդէն երկար ժամանակ է որ ձայնով չի երգում, այլ ձեռքով (եթէ ոչ ոտքով)

    • Artur says:

      Հեգնանքը տեղին չէ պարոն Հայդուկ: ՌՀ-ն մեր մի մասնիկն է ու մեր իսկական հայ քաղաքացինz;

      • Հ.Շ. says:

        երգիծանքը պէտք չէ շփոթել հեգնանքի հետ

        երեսուն, քառասուն տարիներ առաջուայ – առասպելական – երգիչ Ռուբիկի երգերէն մէկուն մէջ հեշտօրէն իր տեղը կրնար գտնել նոյնանման կէս-կատակ մը, արժանի կերպով ուղղուած՝ մէկ ուրիշի հասցէին…

      • Roubina Ohanian says:

        Հիշենք միշտ, որ ինքն էլ (Ռուբեն Հախվերդյանը) ունի հեգնական խոսքեր ու երգեր: Ինքն էլ է հեգնել ու հեգնում՝ շատ ավելի գռեհիկ ու անտաշ:
        Ես միշտ լսում էի նրա երգերը: Սիրում էի նրա երգերը: Բայց հիմա՝ լրիվ անտարբեր եմ նրա նկատմամբ: Չեմ համակրում իրեն: Չեմ էլ լսել նրա վերջին երգերը (եթե ունի նոր երգեր – չգիտեմ):
        Տարիներ առաջ նա Թեհրանում ունեցավ իր առաջին համերգը՝ Արարատ Կազմակերպության (Մարզավանի) դահլիճում: Այդ համերգում նա վիրավորեց Հովհաննես Բադալյանին (դեռ ողջ էր) ու Ռուբեն Մաթևոսյանին: Մեր տանը միշտ լսում էինք ու երգում էինք այդ մեծ արվեստագետնետի երգերը: Ծնողներս ճանաչում էին Բադալյանին ու նրա ձայնը շատ սիրուն էր: Չեինք սպասում, որ իրեն հայ ժողովրդի մշակույթի նվիրյալը համարող մի նոր երգիչ հանդգնի վիրավորել մեր մշակույթի գոհարներին ու համբավավոր երգիչներին: Այդ օրվանից սկսած նա չսիրվեց մեր ընտանիքում ու շատերի մոտ:
        Ռուբինա Օհանյան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30