Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները մեկ քայլ առաջ է որակել

Նոյեմբեր 27,2015 20:20

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները եւս մեկ քայլ առաջ, արդար ու ժողովրդավարական էին եւ քվեարկությունների արդյունքները ցույց էին տալիս ադրբեջանցիների կամքը: Այս մասին նշված է, Ադրբեջանի ընտրությունները դիտարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի վերջնական զեկույցում:

«Ընտրությունների օրը հանգիստ եւ խաղաղ անցավ ամբողջ երկրում: Ընտրական օրենսգրքի ոչ մի խոշոր կամ համակարգային խախտում չենք գրանցել: Սակայն մի քանի տեղամասերում չնչին լցոնումներ են եղել, որոշ վայրերում էլ խմբակային քվեարկություն է նկատվել»,- ասվում է զեկույցում:

Ընտրություններից բացի, պատվիրակությունը ցավով նշել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում դեռ լուրջ մտահոգություն կա, քանի որ մի շարք իրավապաշտպաններ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տարբեր պատժաչափերով ազատազրկված են:

Զեկույցում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին շտապ բարելավել իրավիճակը եւ ընտրություններից հետո շարունակել երկրի ժողովրդավարական զարգացումը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30