Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ անձնագրերի և մուտքի կեղծ թույլտվությունների միջոցով իրականացվել է անօրինական միգրացիա

Նոյեմբեր 27,2015 18:45

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կեղծ անձնագրերի միջոցով կազմակերպված անօրինական միգրացիայի դեպքեր։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

2015 թվականի նոյեմբերի 9-ին  քաղաքացուց հաղորդում է ստացվել, իր և երկու որդիների՝ մշտական բնակության նպատակով Շվեդիա մեկնումը կազմակերպելու համար  Օ.Շավիշյանը և ոմն Գեղամ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով իրենցից հափշտակել են առանձնապես խոշոր չափի՝ 15.000 եվրո կանխիկ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում պարզվել են ոմն Գեղամի ինքնությունը և անօրինական միգրացիայի մեխանիզմը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ երեք քաղաքացիների օտարերկրյա պետություն մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար Օ.Շավիշյանը և Գ.Վահանյանը նրանցից պահանջել և ստացել են 7.912.950 ՀՀ դրամին համարժեք 15.000 եվրո կանխիկ գումար։ Սակայն օրինական փաստաթղթերի փոխարեն նրանց են տրամադրվել կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես՝  2015 թվականի օգոստոսի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում Օ.Շավիշյանը և Գ.Վահանյանը ՀՀ երեք քաղաքացիներին տրամադրել են նրանց տվյալներով, մուտքի կեղծ թույլտվություններով ՌԴ քաղաքացիների կեղծ անձնագրեր և անձամբ ճանապարհել օտարերկրյա պետություն` Չեռնոգորիայի Հանրապետության Տիվատ քաղաք, որտեղ վերջիններս պետություն են մուտք գործել վերը նշված կեղծ անձնագրերով:

ՌԴ քաղաքացու անձնագրերի կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է Չեռնոգորիայի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն  արտաքսվել են Հայաստան:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ.Վահանյանին և Օ.Շավիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելը):

Նախաքննությունը շարունակվում է:

Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են  նշված անձանց գործողությունների հետևանքով, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն (հասցե՝ ք. Երևան, Խանջյան 51):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30