Հայաստանում զինված հանցախմբին վնասազերծելու արդյունքում ձերբակալված 21 անձանցից մեկը ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Խաչիկ Ավետիսյանն է: Վերջինս հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով:
Խաչիկ Ավետիսյանի մտերիմ ընկերներից մեկը՝ ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը մեր զրույցում հաստատեց, որ Ավետիսյանը ձերբակալված է: «Գիտեմ, որ Խաչիկին ձերբակալել են, ինքն ունի հանրային դատապաշտպան, հանդիպել ենք դատապաշտպանի հետ ու էս պահին Խաչիկը գտնվում է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ դատարանը պետք է քննարկի Ավետիսյանին երկու ամսով կալանավորելու միջնորդության հարցը:
Անդրադառնալով Խաչիկ Ավետիսյանին ձերբակալելու պատճառներին՝ Առաքելյանը նշեց, որ ըստ մեղադրանքի, Ավետիսյանը «կասկածյալ» է համարվում զինված «հանցախումբ» հայտնաբերելու գործով, իսկ ըստ մեղադրանքի, ԱԱԾ-ում հարուցել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը 1. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Նյութի մանրամասները կարդացեք armtimes.com-ի կայքում