Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակ

Նոյեմբեր 27,2015 17:24

ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի եւ պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Ձկնագետ գետի գետաբերանին, Ծովագյուղի վարչական տարածքում նոյեմբերի 27-ին Սեւանա լիճ բաց թողնվեց 389, 800 մանրաձուկ` 171 800 ,,Գեղարքունի,, եւ 218 000 ,,Ամառային իշխան,,: Մանրաձուկը ձեռք է բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: ձկան բացթողնման աշխատանքներին հետեւեցին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգոյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ,,Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ,,-ի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը:

Բնապահպանության նախարարի կողմից բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվեց` մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո երեք օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում, իսկ ,,Սեւան Ազգային պարկ,,-ի աշխատակիցները մանրաձկան բացթողնման տարածքում 3 օր կկազմակերպեն շուրջօրյա հերթապահություն: ,,Գեղարքունի,, տեսակի մանրաձկների միջին քաշը կազմել է 5, իսկ ,,Ամառային բախտակ,,տեսակին` 3 գրամ:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30