Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբնակեցումը միայն հիմնավոր փաստաթղթերի առկայությամբ

Նոյեմբեր 27,2015 17:22

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ կարգի վթարային ճանաչված ու արդեն ապամոնտաժված շենքի փաստացի բնակիչներին բնակարանների փոխհատուցման ծրագրով արդեն հատկացվել են նոր բնակարաններ:Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է նույն շենքում փաստացի չբնակվող բնակիչների հետ: Մինչ շենքի քանդումը այդ շենքում տվյալ քաղաքացիների փաստացի չբնակվելու փաստն ապացուցված է նախկինում արված գույքագրման արդյունքներով, ինչպես նաև քանդման պահին նրանց բացակայությամբ:

Սակայն վերջիններս քաղաքապետարան էին ներկայացրել վերաբնակեցման նպատակ հետապնդող փաստաթղթեր, որոնք թերի էին, ինչն էլ ըստ բնակիչների վերաբնակեցման ուշացման պատճառն էր: Բնակիչների մի խումբը նրանք էին , ովքեր գույքագրումով չէին բնակվել, բայց առկա են եղել բնակության փաստեր, և ըստ այդմ էլ առաջիկայում նրանք կվերաբնակեցվեն: Բնակիչների մի հատվածի դեպքում տվյալ մասնաշենքը չի քանդվել, քանի որ չի 4-րդ կարգի վթարայնության աստիճան չի տրվել: Փոխարենը տրվել է 2 –րդ կարգի վթարայնություն, որի դեպքում բնակիչները չեն վերաբնակեցվում: Քաղաքապետարանը տվյալ քաղաքացիներին առաջարկել է աջակցություն`մասնաշենքում առկա թերությունները վերացնելու համար: Բնակիչների մեկ այլ խումբ էլ հիմնավոր փաստաթղթեր չներկայացրած կամ այդպիսիք չունեցող քաղաքացիներն էին: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը լսելով կարծիքներն ու առաջարկությունները,հստակ բացատրեց, որ բնակարան հատկացնելու միակ նախապայմանը հիմնավոր փաստաթղթերն են առ այն, որ վերջիններս բնակվել են և շենքն ազատել են վթարայնության պատճառով: Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքը բնակեցվել էր 2005 թվականին և որպես վթարային գույքագրվել է 2012 թվականին: Բացի 4-րդ կարգի վթարային ճանաչված մասնաշենքից գույքագրման ժամանակ որևէ այլ հատվածում բնակության մասին վկայող որևէ փաստ չի եղել:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30