Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ-ի երիտասարդական ֆորումը» չի կայանալու. «Double Tree by Hilton» հյուրանոցը խախտել է պայմանավորվածությունը

Նոյեմբեր 27,2015 18:20

«Double Tree by Hilton» հյուրանոցը խախտել է «Չեք անցկացնի» նախաձեռնության հետ պայմանավորվածությունը նոյեմբերի 30-ին վճարովի դահլիճ տրամադրելու հարցում: Այս մասին լրագրողների հետ հանդպման ընթացքում հայտարարեց նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը: Նա հայտարարեց, որ «Ոչ-ի երիտասարդական ֆորումը» չի կայանալու:

Նա նկատեց, որ այժմ քարոզչական շրջանն է, եւ նախաձեռնությունն էլ «Ոչ»-ի քարոզչության սուբյեկտներից մեկն է: Ըստ նրա, նախաձեռնության նկատմամբ այդ սահմանափակումները նշանակում են Ոչ-ի քարոզչության նկատմամբ սահմանափակում, եւ այդպիսով իշխանությունը խախտում է հավասարության սկզբունքները «Ակնհայտ է, որ  իսկապես Այո-ի քարոզչությունը տապալված է, դա են ցույց տալիս բոլոր սոցիալական հարցումները, մեր հանդիպումները մարզերում եւ Երեւանի համայնքներում»:

Արշակ Մուսախանյանը նշեց, որ երեկ ես մի քանի երիտասարդների հետ մոտ երկու հազար թռուցիկ են բաժանել Երեւանի համալսարանանների մերձակա տարածքներում, եւ ընդամենը մի քանի երիտասարդներ են ասել, որ իրենք այո են քվեարկելու, իսկ  մնացածը ոչ են. «Այս բոլոր փաստերը հաշվի առնելով ակնհայտ է, որ իշխանությունները տապալվել են իրենց քարոզչության բոլոր հնարքներում, սա նրանց կողմից ջղաձիգ արձագանք է, որ արգելում են մեզ երիտասարդներին հավաքել, հանդիպումներ ունենալ եւ շարունակել մեր քարոզչական աշխատանքը»:

Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյան հայտարարեց, որ մեծ միջոցառում էին նախատեսել, որտեղ ցույց էին տալու, որ Հայաստանի երիտասարդները ոչ են ասելու սահմանադրական փոփոխություններին, եւ պատրաստ է դրա համար կռիվ տալ

«Այս պայմանավորվածությունը եղել է երկու շաբաթ առաջ, նրանք դա անում են վերջին օրով այլընտրանքային հնարավորություն չտալով, որ մենք այլ տեղում անցկացնենք, որպեսզի այդ միջոցառումը տեղի չունենա: Մենք չենք ուզում մեղադրել դրա մեջ հյուրանոցին, որովհետեւ մենք հասկանում ենք, թե իրենք ինչ ճնշումների են ենթարկվում, հյուրանոցի աշխատակիցները միշտ պատրաստակամ են եղել անել ամեն ինչ, որպեսզի միջոցառումը անցկացվի բարձր մակարդակի վրա: Ճնշում է եղել իշխանությունների կողմից, եւ նրանք, ուղղակի վախենալով վտանգի տակ դնել իրենց բիզնեսը, ինչ որ ճնշումից վախենալով մեզ մերժել են, եւ մեզ շատ լավ բացատրել են, թե ինչու են մերժել: Մեր մեղադրանքների միակ թիրախը իշխանությունն  է, ոչ հյուրանոցը»:

Aravot.am-ը այցելեց «Double Tree by Hilton» հուրանոց, սակայն ընդունարանում մեզ տեղեկացրեցին, որ իրենց մարքեթինգի բաժնի աշխատակիցները հանդիպման են եւ այս օրվա ընթացքում չեն կարող պատասխանել հարցերին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30