Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակեցվել է քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարության շրջանակը

Նոյեմբեր 27,2015 16:18

Նոյեմբերի 24-26-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը և ԵՄ-ի ու ՏՀԶԿ (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի փորձագիտական խումբը հերթական աշխատանքային հանդիպումների շարքն անցկացրին Հայաստանի քաղաքացիական ծառայության բարեփոխումների մշակվող ռազմավարության հետ կապված կառուցվածքային և բովանդակային խնդիրների քննարկման նպատակով:

Եռօրյա մանրամասն քննարկումների ընթացքում հստակեցվեցին բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Ռազմավարության նպատակն է լինելու ներկայիս գործող համակարգից դեպի արժանիքների վրա հիմնված, կարիերային քաղաքացիական ծառայությանն անցնելը` խարսխված ինչպես գործող համակարգի ուժեղ կողմերի, այնպես էլ այս ոլորտում ԵՄ լավագույն փորձի, չափանիշների և սկզբունքների վրա: Ռազմավարությունը մշակվում է Եվրոպական Միության կողմից Հայաստանին ցուցաբերվելիք բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում:

Նախատեսվում է բարեփոխումներն իրականացնել երեք հիմնական ուղղություններով: Առաջին` ամրապնդել քաղաքացիական ծառայության համակարգի արժեքները, սկզբունքները, կայունությունը` պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու շեշտադրումներով: Երկրորդ` արդիականացնել անձնակազմի կառավարման հիմնական կառուցակարգերը կադրերի ընտրության և համալրման, վերապատրաստումների, կատարողականի գնահատման, շարժունության, էթիկայի և բարեվարքության, պաշտոնների դասակարգման և հարակից այլ ուղղություններով: Երրորդ` բարելավել քաղաքացիական ծառայության համակարգի կառավարումը:

Քննարկումների ավարտին, շեշտելով քաղաքացիական ծառայության համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու Հայաստանի վճռականությունը, ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը նշել է, որ մշակվող ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումները կարող են ցատկահարթակ դառնալ Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի և նրանով պայմանավորված` ողջ հանրային կառավարման զարգացման ճանապարհին: Նա շնորհակալություն է հայտնել փորձագետներին` արդյունավետ քննարկումների համար:

 

Գոռ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30