Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցները փակելու են, բուհերում դասադուլներ սկսեն

Նոյեմբեր 27,2015 16:13

«Կարմիր քարտ» նախաձեռնության անդամները մինչեւ նոյեմբերի 30-ը ժամանակ են տվել կառավարությանն իրենց պահանջներին անդրադառնալու համար:

«Պայքարում ենք մենաշնորհի վերացման դեմ, որ իջնեն գազի, էլեկտրաէներգիայի, շաքարավազի ու բենզինի սակագները»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասել է նախաձեռնության անդամ Փայլակ Թևանյանը:

Նրա խոսքով, իրենց պայքարը երկրի ներսում ցանկացած կարգի խնդիրների լուծման համար է. «Եթե այսօր այս խնդիրներն ենք դրել, չի նշանակում, որ այլ խնդիրներն անտեսել ենք»:

Խմբի անդամները դիմել էին կառավարությանը, ԱԺ-ին ու նախագահական նստավայր, փոխանցել են իրենց արձանագրած հիմնավորումները, թե որ ապրանքներն են թանկ ու ինչու. «Արդեն պլանավորել ենք մեր հաջորդ քայլը, եթե պատասխան չլինի, հավաքվելու ենք Ազատության հրապարակում ու գնալու ենք պատասխան պահանջելու»:

Ինչպես են ստիպելու հարցին, խմբի անդամ Վարազդատ Բարսեղյանն ասաց՝ մարտավարական քայլեր են, որոնք չեն բացահայտի, բայց մի քիչ փակագծերը բացելով՝ ասաց, որ սկսելու են փակել փողոցները, իսկ երբ տեսնեն, որ իմունիտետ են ձեռք բերել փողոցները փակելու քայլից, այլ քայլերի են անցնելու, օրինակ՝ բուհերում դասադուլների ձեւով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Դասադուլ, գործադուլ, հացադուլ եւ ամենադաժանն ու հեղափոխականն իմ կարծիքով՝ փողադուլ (©), երբ մտավորականներն իրենց առանց այդ էլ փոքր աշխատավարձից ու թոշակից կհրաժարվեն, վճարելով միայն պայմանագրային պարտավորությունները:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30