Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ձերբակալվածների մասին. «Եթե հանցագործ են, թող պատժվեն, բայց գլխավոր ահաբեկիչը իշխանություններն են» (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2015 16:06

Այսօր հրավիրված ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով Նորք-Մարաշում օրեր առաջ ձերբակալված, ծանր հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող խմբին, նախ կրկին ժխտեց նրանց եւ «Նոր Հայաստանի» միջեւ որեւէ կապ, ապա ասաց, որ այդ խմբի մասին որեւէ ենթադրություններ չի ուզում անել, սակայն. «Մենք չունենք արդար դատական համակարգ, դատախազական անկախ համակարգ, մեր արդարադատական եւ քննչական համակարգը ենթակա է մի կուսակցության եւ մի նախագահի:

Տեսնենք, թե ինչ կպարզվի, ես համարում եմ, որ առայժմ հնչեցվել են մանկական, մակերեսային մոտեցումներ: Եթե նրանք հանցագործ են, թող պատժվեն, բայց արդեն անմեղության կանխավարկածը խախտվել է, եւ դա իշխանության վախն է: Նրանք վախենում են, եւ  ուզում են ժողովրդի մեջ էլ վախ սփռել:  Բայց մենք չենք վախենալու, չենք ահաբեկվելու, հակառակ էֆեկտն է լինելու:  Ազգային անվտանգության ծառայությունը հազարավոր փաստեր ուներ նախագահական ընտրությունների կեղծման մասին, այդ կեղծիքներն էին պետական, իշխանական ահաբեկչություն եւ հանցագործություն, բայց ո՞ւր էր այդ խրոխտ ձայնը, ինչո՞ւ չէին բացահայտում այդ հանցագործությունները, իսկ հիմա խրոխտաբար ելույթ են ունենում: Թող պատժեն նրանց, եթե մեղավոր են, բայց թող ոչ մի քաղաքական ուժի հետ առանց հիմքի չկապեն, որովհետեւ գլխավոր ահաբեկիչները, իրավունքի ահաբեկիչները հենց իրենք՝ իշխանություններն են»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «գլխավոր ահաբեկիչները […] իշխանություններն են»

    ներկայ օրերուն, նկատի ունենալով աշխարհի ամէն կողմ անասելի արարքներ կատարող ահաբեկչական կատղանքը, եւ միջազգային աննախընթաց հակազդեցութիւնը անոր դէմ, ինչպէ՞ս կարելի է այսպիսի բան ըսել, Հայաստանի կառավարութեան մասին…

    եւ այս մարդը Հայաստանի նախագա՞հ պիտի ըլլար…

    այսպիսի առիթներով, ամէն անգամ փաստում է որ ինք պարզապէս անատակ է այդ պաշտօնին համար

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30