Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ինձ ասում էին՝ էս շենքը գրավի, ժողովուրդը ուրախանա, այդպես չէ, տեւական պայքար է պետք» (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2015 15:57

«Նոր Հայաստան» շարժման մաս կազմող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կայացած ասուլիսում ժողովրդին տեւական պայքարի պատրաստ լինելու կոչ արեց. «Թող ոչ մեկը չսպասի փրկարար գործողության, դեկտեմբերի 1-6-ը հայ ազգը պիտի ցույց տա իր միասնականությունը, եւ ամսի 6-7-ից նոր իրավիճակ ենք ունենալու, որը տանելու է դեպի Նոր Հայաստան»:

Նա նկատեց, որ մեր ժողովուրդը երկարատեւ պայքարի փոխարեն նախընտրում է նստել տանը եւ անիծել խավարը. «Պետք է դուրս գալ այդ ճակատագրապաշտությունից, ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ապագան եւ միասնական պայքարի դուրս գա»:

Հիշելով նախագահական ընտրությունները, պարոն Հովհաննիսյանը նկատեց. «Այն ժամանակ մենք կազմակերպական առումով պատրաստ չէինք մեր հաղթանակին, հիմա պատրաստ ենք»: Նա ասաց, որ քննարկել են եւ տարբեր հավանական զարգացման սխեմաներ՝ դեկտեմբերի 1-ին նախատեսվող հանրահավաքի եւ դրան հաջորդող զարգացումների վերաբերյալ եւ մշակել սխեմաներ. «Թարմ շունչ, նորարարություն է պետք, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ ինքը իրավատեր է, իրեն է պատկանում շարժումը: «Նոր Հայաստանը» խորհրդակցությունների մեջ է՝ ճշտելու համար տարբեր դիպաշարերի դեպքում մարտավարությունը: Դեկտեմբերի 1-ից շատ բան է կախված»:

Հարցին՝ եթե զարգացումները բերեն, պատրա՞ստ եք «քաղաքացիական անհնազանդության», ինչի մասին քանիցս բարձրաձայնել են «Նոր Հայաստանի» մեջ ընդգրկված այլ ուժերը, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ դեկտեմբերի 1-ից շուրջօրյա գտնվել Ազատության հրապարակում՝ ոչ որպես առաջինը, ոչ վերջինը,ես կլինեմ մեջտեղում, եւ կմնամ մինչեւ վերջ: Եթե լինի ժողովրդի վճիռը՝ մնալ մինչեւ վերջ, ես կմնամ: Ես համարում եմ, որ հանցագործ իշխանությունն ինքն է անհնազանդ մեր Սահմանադրությանը, եւ ցանկացած օրինական, խաղաղ քայլ, որ կանի ժողովուրդը, դա մեր օրենքի նկատմամբ հնազանդ քայլ է: Եվ այո՛, ես պատրաստ եմ ժողովրդի կամքով քաղաքացիական անհնազանդության: Ժողովուրդը պետք է իմանա, որ պայքարը լինելու է ոչ մեկ օրվա, այլ տեւական»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30