Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորք-Մարաշում հանցավոր խմբի բացահայտումն ինչպես կազդի «այո»-«ոչ»-ի վրա

Նոյեմբեր 27,2015 15:17

Հոգեբանները պնդում են, որ մարդիկ «այո» են ասում, երբ կա վստահություն: Այս ամենը տեղափոխելով «այո»-«ոչ»-ի քաղաքական պայքարի դաշտ, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշեց. «Հոգեբանության մեջ կա հայտնի մի փաստ. «այո» ասում են այն ժամանակ, երբ «ես»-ը վստահ է, և ներքուստ ունի համաձայնություն: «Այո»-ի և «ոչ»-ի հոգեբանության վրա ազդող արտաքին գործոններ ևս կան»:

Դառնալով «այո»-«ոչ»-ի ռեալիթի շոուին` հոգեբանն ասաց. «Այն ամենն, ինչ ժողովուրդն է ուզում, ոչ մի կապ չունի քաղաքական հարցերի հետ: Նրանց խնդիրները կենցաղային են ու սոցիալական»:

Պարոն Գասպարյանը ևս մեկ եզրահանգման է եկել, որ ընդդիմություն չունենք, այլ ունենք ընդդիմացողներ:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նկատեց, թե պետք չէ օգտագործել բարեփոխում տերմինը, քանի որ մենք դեռ չգիտենք` արդյունքն ինչ է լինելու: Ավելին` նա խոսեց նոր սահմանադրության բացասական կողմերի մասին. «Իշխանության իրավունքները բարձր մակարդակի են հասցված, իսկ պարտականությունները հասցված են նվազագույնի: Օրինակ` վաղը եթե իշխանությունն ասի, թե հնարավորություն չունեմ նույնիսկ նվազագույն թոշակը տալու, ապա այս սահմանադրությունը նրան այդ իրավունքը տալիս է: «Այո»-ի դեպքում մենք այս իշխանությանը վերապահում ենք նաև պարտավորված չլինել ապահովել մարդու համար նորմալ բնական միջավայր, քանի որ այս հայեցակարգով դա նախատեսված չէ»:

Անդրադարձ կատարվեց նաև երկու օր առաջ ԱԱԾ-ի կողմից հանցավոր խմբի բացահայտման փաստին: Ըստ հոգեբանի` դա կարող է իր ազդեցությունն ունենալ հանրաքվեում «այո»-«ոչ» քվեարկության վրա. «Դա մի յուրահատուկ միջավայր է ստեղծում և մարդկանց մոտ առաջացնում անապահովության զգացում, որի արդյունքում նրանք կարող են «ոչ» քվեարկել, քանի որ կարծում են, որ իշխանությունները անգամ անվտանգություն չեն կարողանում ապահովել: Բայց մյուս կողմից որոշները գուցե գերադասեն «այո» ասել` մտածելով, որ իշխանությունները գոնե կարողանան լուծել անվտանգության խնդիրը»:

Հրանուշ Խառատյանն այս առիթով նկատեց. «Հանցավոր այդ խմբի բացահայտման ակցիան ցուցադրություն էր, թե տեսեք՝ կարող ենք ձեր անվտանգությունն ապահովել: Եթե իսկապես կանխվել է հանցագործություն, դա կարևոր էր, բայց տեսեք, թե ինչպիսի անվստահություն կա այս ամենի վերաբերյալ հանրության շրջանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30