Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Ա1+»-ի լրագրողի բողոքը. «Լրագրողների միավորումը» կոչ է անում չնպաստել Հայաստանում խոսքի ազատության հետընթացին

Նոյեմբեր 27,2015 14:51

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանն մերժեց «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի և նրա ներկայացուցիչների բողոքը: Դատարանն օրինական համարեց առաջին ատյանի դատարանի ակտը, սակայն լրագրողը պահանջում էր բեկանել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտը և պարտավորեցնել նախաքննական մարմնին շարունակել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի բակում տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը, առ այն, որ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր լրագրող Մարինե Խաչատրյանի ձեռքին, գետնին գցել տեսանկարահանող սարքը։

ՀՔԾ քննիչը որոշել էր կարճել միջադեպի գործը՝ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ։

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դատապարտում է ցանկացած ոտնձգություն և խոչընդոտում լրագրողների մասնագիտական գործունեության իրականացման նկատմամբ: «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի դատական համակարգին չնպաստել անպատժելիության մթնոլորտի տարածմանը, որը կնպաստի Հայաստանում խոսքի ազատության հետընթացին և պատասխանատվության ենթարկել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող անձանց` անկախ պաշտոնից:

 

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30