Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայերը պատրաստ չեն, որ Հայաստանում ներքին ահաբեկչական խմբավորումներ ի հայտ կգան»

Նոյեմբեր 27,2015 14:07

«Ըստ երեւույթին, եթե մենք խոսում ենք ահաբեկչական խմբավորումների մասին, չեմ կարծում, որ մեր բնակչությունը պատրաստ կլիներ, որ այդ ահաբեկչական խմբավորումները կլինեն Հայաստանի ներսից, ոչ թե դրսից»,- այս մասին, «Sputnik Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն, ասաց Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվել էին, թե արդյոք Հայաստանի բնակիչները պատրա՞ստ էին «ահաբեկչության խմբավորման» ի հայտ գալուն: Խոսքն օրերս ԱԱԾ-ի կողմից Նորք Մարաշում զինված խմբավորման բացահայտման եւ ձերբակալման մասին է:

Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիային «Սիրիայում Ռուսական ավիահարվածների վերաբերյալ ՀՀ բնակչության արձագանքը» թեմայով հարցում է իրականացրել, որի ընթացքում Հայաստանի քաղաքացիների 8%-ը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը կարող է դառնալ ահաբեկչական խմբավորումների թիրախ: «Իրենց մոտ այդ վտանգների սպասումը դրսից է եւ ոչ թե ներսից»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Նա նշեց, որ իրենց հարցումների ժամանակահատվածը չի համընկնում վերջին իրադարձությունների հետ. «Կարծում եմ, եթե մենք հիմա իրականացնենք հարցումներ, այնուամենայնիվ մենք նոր զարգացումների, ռուս-թուրքական հարաբերություններում Հայաստանի դերի մասին արձագանքը կտեսնենք»:

Արամ Նավասարդյանը նաեւ ասաց, որ լարվածություն կամ արտառոց ինչ-որ բան հայերի շրջանում չեն նկատել. «Ժողովուրդն իր կյանքով, իր առօրյայով ապրում է: Ելնելով նրանց արձագանքից մեր հարցմանը, ես չեմ կարծում, որ վախեցած կամ ահաբեկված են»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30