Նոյեմբերի 26-ին, ժամը 5.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 51-ամյա մի կին և հայտնել, որ Արտաշիսյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հաճախորդը գողացել է իր գումարը:
Մեկնած օպերատիվ խումբը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1979 թ. ծնված Արթուր Ս.-ին և հրավիրել հիշյալ կնոջը:
Վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 3-ին, հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում Արթուր Ս.-ն իր ներկայությամբ, իր կամքին հակառակ, սեղանից վերցրել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 15.000 դրամ, և հեռացել:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն