Արդեն մի քանի օր է՝ հայկական մամուլում լուրեր են զետեղվում հարսանիքի արարողության ժամանակ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրից հարսի փախչելու մասին: Ըստ դրանց՝ հարսը արարողության ժամանակ նվերները եւ ոսկեղենը ստանալուց հետո, հարսնաքրոջ հետ, սրահից դուրս գալով՝ այլ տղայի հետ մեքենայով փախուստի է դիմել:
Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանն ասաց, որ փեսացուն Ազատամուտից է, նախկինում ինքը, որպես ֆուտբոլի մարզիչ, մարզել է նրան:
20-22 տարեկան տղան ուսուցիչների հարգված ընտանիքից է: Նա եւ Բերդի տարածաշրջանից հարսնացուն 2 տարի նշանված են եղել, տղան Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել, աղջիկը, որպես մենեջեր, աշխատել է Երեւանի սուպերմարկետներից մեկում:
Գյուղապետի կարծիքով՝ գեղեցկությամբ աչքի ընկնող աղջիկը հենց այդ ժամանակ է ծանոթացել այլ տղայի հետ:
Կարդացեք նաև
Իջեւանից ստացված չճշտված տեղեկություններով, փեսացուն հարսանիքի արարողության համար բանկում 2 միլիոն դրամ վարկ է վերցրել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ