ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ներկայացուցիչները,սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակում, այսօր Տավուշի մարզում էին։ Մարզի տարբեր համայնքների բնակիչների հետ քննարկվեցին սահմանադրական առաջարկվող փոփոխությունները։ Հանրաքվեից մոտ 10 օր առաջ հանրության շրջանում դեռեւս հարցեր կան կայուն մեծամասնության,քաղաքական մենաշնորհի, ընտրության երկրորդ փուլի, իշխանության թեւերի հակակշիռների, ինչպես նաեւ՝ ընդդիմության լիազորությունների հետ կապված։ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները բոլոր նշյալ հարցերի վերաբերյալ հանրությանը տվեցին պարզաբանումներ՝ զուգահեռներ անցկացնելով գործող Սահմանադրության եւ առաջարկվող նախագծի միջեւ։
Մարզի բնակիչների հետ քննարկվեց նաեւ սահմանամերձ համայնքների արտոնությունների համակարգը ընդլայնելու հարցը, ինչը առաջիկայում ԲՀԿ-ն կներկայացնի կառավարությանը։ Քննարկվեց նաեւ սահմանային լարվածության խնդիրն ու սահմանամերձ գյուղերում ապաստարաններ կառուցելու հարցը։
ԲՀԿ մամուլի ծառայություն