Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն համեմատում է հանցավոր խմբին Նաիրի Հունանյանի ահաբեկչության հետ

Նոյեմբեր 27,2015 13:17

Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ԱԱԾ  քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հանցավոր խմբակցության ձերբակալության հետ կապված պատասխանեց լրագրողների հարցերին:

Նա հայտարարեց, որ այդ խումբը որեւէ քաղաքական ուժի հետ չեն կապում: Բայց միեւնույն ժամանակ նշեց, որ տասնյակ հազարավոր դոլարներով ֆինանսավորվել է խումբը, ընդ որում, ՀՀ տարածքից: Ծրագրում եղել է մի շարք հանցավոր գործողություններ իրականացնել ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:

Ինչո՞ւ ԱԱԾ-ն թույլ տվեց, որ լրագրողներ մտնեն տարածքը՝ Միքայել Համբարձումյանը պատասխանեց, որ եթե նման հայտարարություն անի սովորական քաղաքացին, որը տեղյակ չէ խուզարկության գործընթացին, հասկանալի կլինի, բայց երբ դրա մասին խոսում են մասնագետները՝ զարմանալի է. «Խուզարկությանը ներգրաված է եղել բնակարանի սեփականատերը: Արձանագրության մեջ մանրակրկիտ նշվել են բոլոր իրեղեն ապացուցները, որոնք առգրավել են մեր կողմից: Բնակարան լրագրողները մուտք են գործել խուզարկության ավարտից հետո բնակարանի սեփականատիրոջ՝ նրա դստեր, քրոջ թույլտվությամբ»:

Aravot.am-ի հարցին՝ մասնագետներն ասում են, որ այդ տարածքը պետք է մի քանի ամիս փակ լիներ, բիոմասնիկներ գտնելու անհրաժեշտություն կարող էր առաջանալ, իսկ դուք թողել եք, որ տարածքում լրագրողներ լինեն՝ նա պատասխանեց. «Նման կարծիքն անհիմն է, որովհետեւ արդեն տեղի են ունեցել բազմաթիվ փորձաքննություններ, այդ արդյունքները մենք կստանանք, եթե հարցեր ունենանք, լրացուցիչ փորձաքննություն կներկայացնենք»:

Հարցին՝ ի՞նչ էին, այնուամենայնիվ, պատրաստվում անել հանցավոր խմբի անդամները՝ սպանություն, ի՞նչ՝ նա պատասխանեց. «Ծրագրավորել են սպանություններ՝ հանրության համար վտանգավոր եղանակներով»:

Միքայել Համբարձումյանը նաեւ նշեց, որ հանցավոր խումբը ծրագրել է իր գործողությունները կատարել առանձնակի ցինիզմով: Նա Նաիրի Հունանյանի եւ նրա հանցավոր խմբի հետ զուգահեռ տարավ. «Եթե մենք այն ժամանակ գործ ունեինք թվով մի քանի անձանց հետ, ովքեր զինված էին մի քանի զենքով, ապա պատկերացրեք ինչ տեղի կունենար, եթե այս խումբը գործեր, գործադրեին իրենց ողջ պայթուցիկները»:

Լրագրողների դիտարկմանը՝ կա տեսակետ, որ Նաիրին ձեր հետ է աշխատել՝ նա պատասխանեց, որ դրանք մերկապարանոց հայտարարություններ են եւ չունեն  որեւէ հիմք:

Դիտարկմանը, որ հանրությունը անվստահություն ունի ԱԱԾ-ի նկատմամբ՝ Միքայել Համբարձումյանը չհամաձայնեց. «Չեմ կարծում, որ հանրությունն անվստահություն ունի ԱԱԾ-ի նկատմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30