Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը՝ հաճախորդների հետ համագործակցության որակյալ և արդյունավետ միջոց

Նոյեմբեր 27,2015 13:14

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ բանկային ծառայություններից օգտվելը դառնում է առավել պարզ և հարմար: Դեռևս 2011 թվականին, գիտակցելով հաճախորդների հարմարավետ սպասարկման կարևորությունը, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջիններից մեկը Հայաստանում ստեղծեց սեփական Տեղեկատվական կենտրոն` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

Այսպես, օրինակ, արդեն 2011 թ.-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների և ծառայությունների մասին տեղեկանալու համար բավական էր զանգահարել Տեղեկատվական կենտրոն և ստանալ փորձառու ու բարեհամբյուր մասնագետի խորհրդատվությունը:

Ավելի ուշ, բացի տեղեկատվություն ստանալը, հաճախորդներին ընձեռնվեց հնարավորություն նաև ձևակերպել պրոդուկտներ/ծառայություններ հեռակառավարման միջոցով Տեղեկատվական կենտրոնի աշխատակիցների օգնությամբ:

Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինում 3000 մութքային և ելքային զանգ: Բիզնեսի տարբեր ուղղություններով այդ քանակության զանգերի սպասարկումն անհնար կլիներ առանձ պրոֆեսիոնալ թիմի: Աշխատակազմը տարիների ընթացքում աճել է մինչև 20 բարձր որակավորում ունեցող աշխատակիցների, իսկ ամսական կտրվածքով փաստացի վաճառքների քանակը կազմում է միջինում 1700 տարբեր պրոդուկտներ/ծառայություններ:

Տեղեկատվական կենտրոնի որոշ ծառայություններ տրամադրվում են շուրջօրյա, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները շուրջօրյա կարող են ստանալ իրենց քարտային հաշիվների հաշվեկշիռների կամ քարտերի սպասարկմանը վերաբերվող տեղեկատվություն, զանգահարելով 010 560708 հեռախոսահամարին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի միջոցով հնարավոր է տեղեկանալ Բանկի գործունեության, առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների մասին: Բացի այդ, Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները հաճախորդին կարող են տրամադրել իր անձնական հաշիվների, վարկերի, քարտերի մասին տեղեկատվություն՝ հաշվեկշիռ, հերթական վճարման ամսաթիվ և այլն:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն իրականացնում է նաև գործարքային սպասարկում.

·         Բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված գումարների հաշվեգրում Բանկի գործող քարտերին:

·         Գործարքների իրականացում Հաճախորդների բոլոր այն հաշիվների հետ, որոնք միացված են “Հեռախոս բանկինգ” ծառայությանը Հաճախորդի զանգի և համապատասխան նույնականացման գործընթաց անցնելու հիման վրա

·         Պլաստիկ քարտերի բացում

Բանկի տեղեկատվական կենտրոնը համագործակցում է հաճախորդների հետ հաղորդակցման 5 ուղիներով.

1.      Հեռախոսազանգեր

2.      Skype – նամակներ և տեսազանգեր

3.      Էլեկտրոնային փոստ

4.      Զանգեր 010 560708 հեռախոսահամարին և քարտերի հաշվեկշռի մասին ավտոմատ տեղեկատվություն

5.      Ֆեյսբուք (օնլայն խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին)

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները պրոֆեսիոնալ և գրագետ կպատասխանեն հաճախորդներին իրենց նախընտրած՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով, տրամադրելով որակյալ օգնություն հնչեցված հարցի վերաբերյալ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոն Դուք կարող եք զանգահարել 87-87 հեռախոսահամարով: Մեր հեռախոսավարները աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-20:00, շաբաթ օրը՝ ժամը 10:00-17:00: Բջջային հեռախոսահամարից զանգը վճարովի է, քաղաքային համարից՝ անվճար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30