Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Ուրեմն ահաբեկիչներ են նաև էլեկտրաէներգիայի և տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարողները»

Նոյեմբեր 27,2015 13:03

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պնդում է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատում իր ընկերներն են, որոնց լավ ճանաչում է և վստահ է, որ նրանք որևէ կապ չունեն ԱԱԾ-ի կողմից բացահայտված հանցավոր խմբի ու դրա անդամների հետ:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Խառատյանը նկատեց. «Ահաբեկչություն բառն ԱԱԾ-ն չի օգտագործել, բայց այդ երևույթի շուրջ արդեն ահաբեկչություն բառը սոսնձված է: Եթե դա հանցախումբ էր, և ԱԱԾ-ն տեղյակ էր դրա գոյության մասին, ապա ինչո՞ւ է հիմա ձերբակալում, հենց այսօր, երբ դեկտեմբերին 1-ը «Նոր Հայաստանը» հայտարարել է քաղաքացիական անհնազանդության օր»:

Տիկին Խառատյանի համար կասկածելի է, որ այս օրվանից մի քանի օր առաջ հանկարծ ահաբեկչության մասին առավելագույն աղմուկով ձերբակալում են այդ խմբին:

Ըստ տիկին Խառատյանի՝ դրան կարելի էր գնալ, բայց ոչ նման հանրային քննարկմամբ ու լրացուցիչ ծանրացնող տերմիններով:

Այս ամենից դատելով՝ Հրանուշ Խառատյանը ենթադրում է, որ կատարվածն ունի նպատակ. «Եթե հանցավոր այդ խումբը վտանգ էր ներկայացնում, ապա ԱԱԾ-ի ուղղակի պարտականությունն էր դա կանխել: Ու եթե հաշվի առնենք, որ նույն այդ օրը կառավարության շենքում լցված էին ավտոմատավորները, ապա դատում ես, որ իշխանության որևէ օղակի դեմ պիտի լիներ: Սակայն ռեալ ոչինչ դեռ չգիտենք»:

Տիկին Խառատյանը կարծում է, որ դեպքերի այս ողջ դասավորությամբ մղում են մտածելու, որ այս ամենն արվեց՝ որպես ահաբեկչություն բնակչության և «Նոր Հայաստանի» հայտարարած անհնազանդության դեմ. «Բառամթերքը ևս շատ բաներ ասում է. արևմտահայ, սփյուռքահայ, ահաբեկչություն: Բայց դեռ ձերբակալվածների մեջ ոչ մի սփյուռքահայ չկա: Այս ամենը մատուցվեց այնքան տգեղ ու թափանցիկ, որ դա համարել ժողովրդի նկատմամբ ահաբեկչություն և ոչ այլ ինչ հնարավոր չէ»:

Մեր հարցին վստահորեն կարո՞ղ է պնդել, որ ձերբակալվածները չէին կարող կապ ունենալ «Նոր Հայաստան»-ի անդամների հետ, տիկին Խառատյանն արձագանքեց. «Նրանք բոլորն իմ ընկերներն են, և խորապես վստահ եմ, որ նրանք ահաբեկչությունից հեռու մարդիկ են. ամբողջ իրենց ապրած կյանքով ու ծրագրերով այդ մարդիկ նվիրված են եղել մեր երկրում սահմանադրության և օրենքի շրջանակներում փոխել մարդկանց գիտակցությունը և երկրի ներքին հարաբերությունները: Եթե սա ահաբեկչություն է, ապա ահաբեկչություն է այն, որ մարդն ունի ծրագիր, առաջարկ և փորձում է հանրությանն առաջարկել օժանդակություն, ապա պիտի ասեմ, որ ահաբեկիչներ են նաև այն անձինք, որոնք պայքարում են էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, Պերմյակովի դեմ, ահաբեկիչներ են ոտքի կանգնած բոլոր բողոքողները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30