Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Ասողիկ. «Կասկած չկա, որ աստվածամուխ գեղարդը պահվում է հայ եկեղեցում»

Նոյեմբեր 27,2015 12:54

Նոյեմբերի 28-ին աստվածամուխ Սուրբ գեղարդը կիջեցվի Ս. Էջմիածնի Մայր տաճար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով, Հայոց եկեղեցու հիմնադիրներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Սուրբ գեղարդը համաքրիստոնեական սրբություն է, որն առաջին դարից պահվում է Հայ առաքելական եկեղեցում. «Գեղարդը Հայաստան աշխարհ է բերել սուրբ Թադեոսը, որը Բարդուղիմեոս առաքյալի հետ միասին հանդիսանում է հայոց եկեղեցու հիմնադիրը: Առաջին դարից գեղարդը պահվել է Արեւմտյան Հայաստանում՝ Վասպուրական աշխարհի Արտազ գավառում, որտեղ առաքյալը նահատակվել է: Դրանից հետո 12-դարից պահվել է Այրիվանքում՝ ներկայիս Գեղարդավանքում: 13-րդ տարում պատրաստվել է գեղարդի նոր արծաթե մասնատուփը: Այդ մասին վկայում են Մեծ Հայքի եւ Կիլիկյան Հայաստան ուխտի եկած մատենագիրները: Երբեւէ որեւէ եկեղեցի կասկած չի ունեցել, որ աստվածամուխ գեղարդը պահվում է հայոց եկեղեցում»,-մ եջբերելով պատմագիտական աղբյուրների տվյալներն՝ ասաց Տեր Ասողիկը:

gexard

Նա նշեց, որ ըստ Միխայիլ Ասորի պատմիչի վկայության՝ ժամանակին Անտիոքում հայտնված գեղարդը կրկնօրինակ է եւ «բուն գեղարդը պահվում է ի հայս»:

Բանախոսի փոխանցմամբ՝ 18-րդ դարի երկրորդ կեսին Գեղարդավանքն ամայացել էր, եւ որպեսզի սրբությունները ավազակների ավար չդառնային, Նոյան տապանի մասունքը եւ աստվածամուխ գեղարդը տեղափոխվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. «Սիմեոն Երեւանցի կաթողիկոսը, ով առաջինն է կազմել սրբությունների ցուցակը, հիշատակել է Սուրբ գեղարդը»:

Տեր Ասողիկը փաստեց, որ սրբալույս մյուռոնի օրհնությունը կատարվում է երեք սրբությունների գործածմամբ, այդ թվում՝ Սուրբ գեղարդի. «Այն մեզ համար ոչ միայն պատմականորեն է ընդունելի, այլեւ հրաշագործությունների աղբյուր է: Այդ հրաշքները հայտնի են ոչ միայն հայերի, այլեւ վրացիների եւ կովկասյան մահմեդականների շրջանում: Գեղարդի զորությամբ եւ մարդկանց հավատքով ժամանակին փարատվել է ժանտախտը»:

Հավելենք, որ Մայր տաճարում Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով կմատուցվի պատարագ: Սուրբ գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև նույն օրվա երեկո:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30