Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիք մը եւս գնաց, հեռացաւ Հայաստանէն. «Ազգ»

Նոյեմբեր 27,2015 12:28
zvartnoc

Ընտանիք մը եւս գնաց, հեռացաւ Հայաստանէն: Արցունքոտ աչքերով գրկախառնուեցան զիրենք ճամբու դնելու եկած ընկեր-ընկերուհիներու հետ ու բարձրացան օդանաւ:

Մնացողները գլխիկոր վերադարձան: Բան մը եւս փլաւ իրենց մէջ. այս քանի՞երորդն է:

«Չէ՞ որ երբ Հալէպէն ճամբայ ելանք, Պէյրութի ճամբով դէպի Հայաստան, ինչեր կը ծրագրէինք, ինչ պտոյտներ, Գառնի, Գեղարդ, Սեւան… Օփերա, թատրոններ, Երգի ու պարի համոյթ, թանգարաններ, Հանրապետութեան հրապարակ, լոյս, լուսաւոր, լոյսի ծով… Յոգնած էինք անլոյս, անջուր ան… Հալէպի վիճակէն, երթանք ու վայելենք…

Եկանք, առաջին ամիսը հոս-հոն վազեցինք, հոյակապ է, խենթենալիք է, դրախտ է: Յաջորդ ամիսներուն մեր ախորժակները սեղմեցինք, սղութիւն է ամէն կողմ, դրամը ջուրի պէս կ՛երթայ, մասնաւորաբար եթէ սուրիական լիրան տոլարի սակագինով հաշուես: Օթոնիս ծախեցինք, 300-էն մանրեցինք, եկուր ալ դիմացիր: Հոս-հոն դիմեցինք, գործ չգտանք: Հալէպ, որ հիմա բարեսիրական կեդրոն դարձած է, նպաստ ստանալու չդիմեցինքՙ տեսնողներէն ամչնալով, հոսՙ ստիպուած սկսանք մտածել այդ մասին:

Այս վիճակով տարի մըն ալ եթէ մնանք, լրիւ պիտի սնանկանանք: Ի՞նչ ընենք, Աստուած իմ, ետ վերադառնալ չ՛ըլլար, Հալէպի վիճակը դեռ նոյնն է ու աւելի գէշ. ուրիշ լուծում չկայ, երթանք Քանատա: Քանատա՞…

Սկիզբը խորթ թուեցաւ այս միտքը, յետոյ կամաց-կամաց սկսանք փայփայել Քանատայի հետ կապուած երազները, կապուեցանք այնտեղի ծանօթներու հետ, քաջալերեցին, որոշեցինք, ինչ ընենք, մնաք բարով:»

Երթաք բարով: Գացին Պէյրութ, այնտեղէն Քանատա երթալու համար:

Հայաստա՛ն, զգացի՞ր ինչ պատահեցաւ, բան մը շարժեցա՞ւ մէջդ. բան մը շարժա՞ծ էր մէջդ, երբ հարիւր հազարներ լքեցին քեզ ու գացին, ո՜ւր մնաց սուրիացի ապաստանեալներուն հեռանալը զգաս:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30