Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի որդին համապատասխանում է պաշտոն ստանալու համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին. «ՉԻ»

Նոյեմբեր 27,2015 12:23

Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, ով անընդհատ «անցնում է» տարբեր աղմկահարույց քրեական գործերով, նշանակվել է «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի օգնական։

«ՉԻ» – Թե ինչու է այս նշանակումը բուռն քննարկումների առարկա դարձել՝ անհասկանալի է։ Իրականում սա շատ սովորական, կարելի է նույնիսկ ասել՝ օրինակելի նշանակում է, որովհետեւ այդ երիտասարդը համապատասխանում է պաշտոն ստանալու համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին. բարձրաստիճան պաշտոնյայի որդի է, քրեական գործերով «անցնում է», բանտում եղել է, Երեւանի մայթերով ջիպ քշել է եւ այլն։ Մի խոսքով՝ քննությունը հանձնել է։ Իսկ թե կոնկրետ ինչ հարցերով պիտի «օգնի» «Հայանտառի» տնօրենին՝ արդեն Մարտուն Մաթեւոսյանի պրոբլեմն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Մարտուն Մաթեւոսյանն ասել է, թե իր նախաձեռնությամբ է ԼԻՍԿԱ-2-ը նշանակվել պետական պաշտոնի: Թող կոպիտ չհնչի, բայց դաշնակները իրենց սովորության համաձայն էլի համ հաճույք ստացան, կամ կույս մնացին: Դե ասեք տեսնեմ երկրի կառավարման համակարգը ինչ կապ ունի, եթե պետական պաշտոն եք վստահելու հանցագործի:
    Դաշնակները հանուն աթոռի ուրացան իրենց սպանված ընկեր Պողոս Պողոսյանին: հանուն նոր աոթռների դեռ էլի բաներ կուրանան;

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30