Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է «ողջամտության» սահմանը. Քննարկում սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ

Նոյեմբեր 27,2015 12:51

«Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, կարող եմ հաստատապես ասել, որ քրեական դատավարությանը, արդարադատության իրականացմանը, տալիս է առավել արդյունավետ լուծումներ, որոնք էլ հետագայում կարգավորումներ կտան շատ հարցերի`հնարավորինս բացառելով հանրային-մասնավոր շահերի դրույթների միջեւ գերակայությունները»,- այս կարծիքն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը:

ՀՀ արդարադատության ակադեմիայում, հիշեցնենք, այսօր քննարկվում էին քրեադատավարական ոլորտում մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման նոր կառուցակարգերն, ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի:

Vahagn_Harutyunyan-2

Անդրադառնալով հնչող հիմնական քննադատություններին, մասնավորաբար, նախագծի երկրորդ գլխի մասով, ինչը էականորեն սահմանափակում է մարդու իրավունքները, Վահագն Հարությունյանը նկատեց, որ ինքը նման խնդիրներ չի տեսնում: Ավելին, ըստ նրա, դատավարության ընթացքում կողմերի շահերի պաշտպանությունն ավելի հստակ եւ արդյունավետ իրականացնելու մեխանիզմներ են նախատեսվում նախագծում: Նա օրինակ բերեց ցուցմունք տալուց ազատ լինելու իրավունքի իրացման մասով. «Մենք խնդիր ունեցանք: Սահմանադրության առաջին խմբագրմամբ նախատեսված էր, որ անձն իրավունք ունի ցուցմունք չտալ իր կամ մերձավոր ազգականների դեմ: 2005-ի փոփոխություններով այդ նորմը փոխվեց: Սահմանվեց, որ անձը կարող է ցուցմունք չտալ իր կամ իր մերձավորների վերաբերյալ: Բայց դա բազմաթիվ սուբյեկտիվ շահարկումների արդյունք տվեց. Քրեադատավարության շատ մասնակիցներ օգտվելով սահմանադրական իրավունքի այդ տարածական մեկնաբանությունից, գնացին առհասարակ ցուցմունք չտալու ճանապարհով: Արդեն հակասության մեջ մտանք ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու իրավանորմերի հետ, որոնք ուղղված են արդարադատության իրականացման ապահովմանը: Նոր նախագծով նախատեսնում է իր կամ մերձավորի վերաբերյալ ցուցմունք չտալը, եթե դա ողջամտորեն կարող է հիմք հանդիսանալ, որ հետագայում կարող է օգտագործվել անձի դեմ»:

Արդեն քննարկման ժամանակ պատասխանելով հարցերին`ինչպե՞ս է որոշվելու «ողջամտության» սահմանը, ո՞վ է որոշելու դա, Վահագն Հարությունյանը հստակ պատասխան չկարողացավ տալ: Ասաց, որ այդ նորմը վերցված է միջազգային իրավունքից եւ ենթադրվում է, որ միջազգային կիրառական սկզբունքներով պիտի առաջնորդվենք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30