Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորն իրար կոչ են անում տոն չտալ ռուսների անսպասելի «հայասիրությանն». «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 27,2015 11:59

Վերջին օրերի արտաքին քաղաքական ճակատում Հայաստանի համար երկու կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ։ Մեկը վատ, մյուսը՝ լավ։ Վատն այն էր, որ թուրքերը ռուսական ռազմական ինքնաթիռ ոչնչացրեցին, որից հետո ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ սրվեցին, եւ Ռուսաստանում սկսեցին «հայամետ» կոչեր հնչել՝ պետք է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնել, պետք է «հայերին թույլ տալ ազատագրել իրենց արեւմտյան տարածքները, ինչը նրանք սիրով կանեն» եւ այլն։

Իսկ լավն այն էր, որ հայ հասարակությունը, մեծ հաշվով, «կուտը չկերավ» եւ առանձնապես չոգևորվեց։

Ավելին՝ սոցկայքերում եւ անմիջական շփումների ժամանակ բոլորն իրար կոչ են անում տոն չտալ ռուսների անսպասելի «հայասիրությանն» ու չոգեւորվել, ինչն, անկասկած, վկայում է հայ հասարակության քաղաքական հասունացման մասին։

Ամբողջ խնդիրն այն է, որ թեեւ զգացմունքային մակարդակով ցանկացած հայ համոզված է, որ «թուրքերին հասնում ա», բայց գրեթե բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանից հնչող կոչերը, որքան էլ ականջ շոյող լինեն, հակասում են Հայաստանի պետական շահերին։ Այն պարզ պատճառով, որ Հայաստանի համար կարեւորազույն խնդիր է մնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումր (ցանկալի է՝ առանց նախապայմանների), մինչդեռ այն, ինչի մեջ մեզ փորձում է ներքաշել Մոսկվան, որեւէ ձեւով չի նպաստում այդ խնդրի լուծմանը։

Մի խոսքով՝ թուրքերի նկատմամբ ատելությունն ու Ռուսաստանի նկատմամբ անվստահությունը հավասարակշռում են միմյանց, եւ արդյունքում՝ հայ հասարակությունն ընդամենը հետաքրքրությամբ հետեւում է, թե ինչպես են «մեր վրա բազառ անում»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ominac says:

    Մտիկ ընելը հետաքրքրութեան հետ կախուած է, գործելը կարողութեան հետ։ Եթէ բաւարար զէնք ստանանք որ արեւմտահայաստանը գրաւենք, հիմա ալ կերթանք։ Այսինքն ինչ որ արիդ ունիս պէտք է օգտագործես։ Եթէ Ռուսաստանը ցեղասպանութիւնը օրէնսդրական ձեւով պիտի հաստատէ շատ լաւ, միւս կողմէ պէտք է ընդունիք որ, Ռուսաստանը շատ օրէնքը յարգող ոչ պետութիւն ունի ոչ ալ հասարակարգ։ Եթէ մենք թուրքիայի հետ սահմանը բացուելուն պիտի սպասենք, շատ պիտի յուսահատինք։ Ասկէ 8 տարի առաջ, Ասատը հայերուն ըսած էր որ ապրիլ 24 ցոյցերը կարճի կապենք, սուս կենանք, Տէր Զօրի մէջ ինչ որ ժապաւէն պիտի նկարահանուէր , չի թոյլատրեց, որովհետեւ թուրքերուն հետ սուրիացիները լաւ էին։ Նայեցէք ինչպէս փոխուեցաւ, նմանապէս, Բուդինի հիմնական զայրութիւնը հիմնուած է թուրքին հաւատալուն, եւ յետոյ յուսախափուելուն։ Գալով սահմանին, Թուրքիայի հետ սահմանը ինչպէս կրնայ բացուիլ այնպէս ալ կրնայ փակուիլ։ Ընդհանրապէս պէտք է մեր ժամանակը վատնենք անով որ մեր ուժերը կը ներէն եւ ամենայ մեծ տարբերութիւնը կընէ մեր կեանքին մէջ, Հայաստանի ներքին աշխատանքային համակարգի զարգացումով։ Անշուշտ եթէ Ռուսը մեզ հազարներով տանկ եւ օդանաւ տայ, անշուշտ թէ կառնենք եւ մեր հայաստանը կը վերագրաւենք։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30