Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից այս տարվա հունիսի 21-ին՝ 6 թիմերի մասնակցությամբ կայացավ Բերձորի Բռեյն-ռինգ ինտելեկտուալ խաղ-մրցույթի առաջնությունը: Շրջանային բուժմիավորման «MEDICUS» (ավագ՝ Գնել Մադաթյան), Բերձորի Վ. Զատիկյանի անվ. թիվ 2 միջն. դպրոցի «Վահան» (ավագ՝ տնօրեն Համբարձում Արզանյան) և շրջվարչակազմի աշխատակազմի «Ֆինանսիստներ» (ավագ՝ Կարեն Բաբախանյան) թիմերը, որոնք զբաղեցրել էին 1-3-րդ տեղերը, մրցեցին երկրորդ փուլում, նոյեմբերի 26-ին, շրջվարչակազմի նիստերի դահլիճում:
Մրցույթը կայացավ 3 փուլով, յուրաքանչյուրում՝ տարբեր բնագավառներին վերաբերող 15 հարց՝ 1-ական միավորով:
Առաջին փուլում բուժմիավորման և թիվ 2 դպրոցի թիմերը հավաքեցին 3-ական միավոր, իսկ «Ֆինանսիստներ»-ը՝ 2: Երկրորդ փուլում բոլոր թիմերը հավաքեցին 4-ական միավոր, իսկ երրորդում 6-ական միավոր գումարեցին իրենց հաշվին «Վահան»-ը և «MEDICUS»-ը, իսկ «Ֆինանսիստներ»-ը՝ 5: Ընդհանուր «Վահան»-ը և «MEDICUS»-ը հավաքեցին 13, իսկ «Ֆինանսիստներ»-ը՝ 11 միավոր: Առաջին 2 թիմերը մրցեցին նաև լրացուցիչ հարցերով:
Վերջնական արդյունքում հաղթող ճանաչվեց շրջանային բուժմիավորման թիմը, որը պարգևատրվեց 30000 դրամով, «Վահան»-ը՝ 20000, իսկ «Ֆինանսիստներ»-ը՝ 10000 և հուշանվերով, որը թիմը նվիրեց շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զ. Ըռքոյանին՝ ծննդյան 57 ամյակի առթիվ:
Խաղի կայացմանն աջակցել էին Բերձորում գործող անհատ ձեռներեցներ Լյովա Բոլատաևը, Նորայր Ղահրամանյանը և Ռուզաննա Ամիրշատյանը:
Զոհրաբ Ըռքոյան