Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետ Սարգիս Սահակյան. Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը օրախնդիր է

Նոյեմբեր 27,2015 11:45

Նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Արագածոտն մարզի համար աննախադեպ են վերջին` 6-7 տարիները: Այն ժամանակաշրջանը, երբ ղեկավարել է երկրի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Կենսագործունեության բոլոր բնագավառներում ակնհայտ են ձեռքբերումները, որոնցով պայմանավորված է մարզի կարեւորագույն տեղը հանրապետության ընդհանուր առաջընթացի մեջ:

Ասածս հաստատեմ փաստերով: Հանրակրթական 119 դպրոցներից 97-ն այսօր հիմնովին վերանորոգված կամ նորակառույց են, ապահովված են նորագույն սարքավորումներով, ժամանակակից գույքով, համակարգչային դասասենյակներով, մարզական եւ հանդիսությունների դահլիճներով: Նորոգված եւ ժամանակակից պահանջներին համապատասխան հնարավորություններով են ապահովվել ավելի քան 23 մանկապարտեզ, 34 նախակրթարան, 17 մշակույթի տուն, գեղարվեստի, երաժշտական դպրոցներ, մարզական կառույցները: Առողջապահության ոլորտում ներդրումները կազմել են շուրջ 2 միլիարդ 500 հազար դրամ: Այդ շրջանակում կատարվել են կապիտալ վերանորոգման, արդիական սարգավորումների, գույքի ձեռքբերման, բարելավման այլ ծրագրեր: Ընդհանուր առմամբ կառուցվել, հիմնանորոգվել է շուրջ 500 կմ խմելաջրի ներքին եւ արտաքին ցանց, 150 կմ ոռոգման ջրագիծ: 81 միլիարդ 600 միլիոն դրամի ներդրում է կատարվել ճանապարհաշինության մեջ, գազիֆիկացվել է շուրջ 60 համայնք: Բազմաթիվ են ներդրումները գիտական, կրթական, մշակութային, տնեսական եւ այլ ոլորտներում: Եւ այդ ամենը` վերոհիշյալ ժամանակահատվածում:

Խնդիրները շարունակական են, որոնց լուծման համար երկրի իշխանություններըամենօրյա հետեւողական աշխատանք է տանում: Այդ բազմակողմ գործունեության ընթացքը հանգեցրել է մի իրողության` սահմանադրական բարեփոխումների անհարժեշտության վրա: Բազմաթիվ քննարկումներ, կարծիքների փոխանակումներ են կատարվում, որոնցում ակնհայտ է այն փաստը, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը օրախնդիր է:

Անցումը պառլամենտական հանրապետությանը, ինչը որ երաշխավորվում է բարեփոխված սահմանադրությամբ, նոր հնարավորություններ է տալիս երկրի զարգացման կայունության, հեռանկարային ծրագրի իրականացման հուսալիության ամրապնդմանը: Պառլամենտական պետություններն առավել ժողովրդավար եւ կայուն են: Կառավարման այդ ձեւը իշխանությանը ապաանձնավորված բնույթ է տալիս, քանի որ ժողովուրդը նախ եւ առաջ կուսակցությունների է ընտրում, այլ ոչ` անձերի: Կառավարման պառլամենտական համակարգի շրջանակներում հստակորեն տեսանելի են պետական քաղաքականության իրականացման պատասխանատվության սահմանները:

Նախագիծը, որպես տնտեսական կարգի հիմք, սահմանում է սոցիալական շուկայական տնտեսությունը: Դրանով, ըստ էության, պարտավորեցնում է պետությանը տարբեր միջոցառումներով մեղմելու սոցիալական խնդիրները` իրականացնելով սոցիալական ապահովության, սոցիալական օգնության նպատակային քաղաքականություն:

Այս համակարգում Հանրապետության նախագահը վերկուսակցական անաչառ իրավարար /արբիտր/ է եւ հետեւում է Սահմանադրության պահպանմանը: Իսկ Գործադիր իշխանությունն ամբողջությամբ պատկանում է կառավարությանը, որտեղ վարչապետն ունի բավարար ուժեղ դիրք: Գործադիր իշխանությունը մշտապես գտնվում է պառլամենտական վերահսկողության ներքո եւ պատասխանատու է միայն խորհրդարանի առջեւ:

Սահմանադրական բարեփոխումները հստակ եւ որոշակի հիմնադրույթներ են սահմանում կառավարման ձեւի, կառավարման պատասխանատվության, անկախ դատական իշխանության, ապակենտրոնացված քաղաքական համակարգի, ժողովրդի օրենսդրական նախաձեռնության եւ այլ գործոններում: Այդ ամենով պայմանավորված` ապագայի հանդեպ լավատեսորեն եւ հոսալիության ընկալմամբ ենք ընդունում Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը եւ լրջագույնս մոտենում դրա իրականացման գործընթացին:

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30