Երեւան, 27 նոյեմբերի, 2015թ.: «Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրեց
10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հավաքագրած գումարը կուղղվի Արցախում 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում եւ Արցախում:
Այս նպատակով ողջ տարվա ընթացքում Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում իրականացրել են տարբեր դրամահավաք-միջոցառումներ, այդ թվում` հեռախոսամարաթոն, ռադիոմարաթոն, բարեգործական համերգ, դրամահավաք-ճաշկերույթ:
Հիմնադրամը շարունակում է ընդունել նվիրատվություններ:
Հեռուստամարաթոն 2015-ի գլխավոր հովանավոր`
հովանավոր`
Կարդացեք նաև
գործընկեր`
«Հայաստան» համահայկական հիմնադրամ