Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք մարզիկի խնդրանքը Պուտինին. պատժել ոչ թե թուրք ժողովրդին, այլ իշխող կուսակցությանը

Նոյեմբեր 27,2015 11:27

Թուրք մարզիկներից Նասուհ Մահրուքին Twitter միկրոբլոգի իր էջում ռուս-թուրքական ճգնաժամի վերաբերյալ մի գրառում է կատարել, որը ըստ «Milliyet» թերթի մեծ աղմուկ է բարձրացրել սոցցացնում:

Մահրուքին գրել է. «Մի խնդրանք ունեմ Պուտինին: Այդ հարձակման գինը թող վճարի ոչ թե Թուրքիան կամ թուրք ժողովուրդը, այլ՝ դա պլանավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը»:

Միջանկյալ  նշենք, որ վերոհիշյալ կուսակցության ղեկավարը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն է:

Մարզիկի այս գրառումը բուռն արձագանք է առաջացրել թուրք օգտատերերի շրջանում և թեժ քննարկումների տեղիք տվել:

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30