Նելի Սինասյանի դասախոսները զարմացել են, երբ տեսել են իրենց ուսանողուհուն ձերբակալվածի կարգավիճակում։ «Լավ սովորող աղջիկ է, խիստ հայրենասեր, Հայաստանը սիրող, խելոք, ես կասեի՝ ավելի շատ նա միամիտ է, հիանալի նկարում է»,- ասաց դասախոսներից մեկը։
Մեկ այլ դասախոս՝ Գուրգեն Այվազյանն էլ ասաց, որ Մինասյանը լավ առաջադիմություն ուներ, ընդունակ ուսանողուհի էր. «Բայց իր մոտ ցրվածության երեւույթներ կային, երբեմն անուշադիր էր»։
«Գլաձորի» աշխատակիցները պատմեցին, որ Նելին ձերբակալության նախորդ օրը գնացել է համալսարան, վճարել ուսման վարձի մի մասը։ Տեղեկացանք, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված 22-ամյա աղջիկը երեկոյան ժամերին աշխատել է Երեւանի սուպերմարկետներից մեկում։
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի անդամներից երեքը՝ Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Արթուր Եղիազարյանը Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներ են։ Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը նշեց, որ երեքն էլ խելոք տղաներ են։ Նա անձամբ ճանաչել է ձերբակալվածներին, որոնք մշտապես աչքի են ընկել նորմալ պահվածքով։ «Երեքի ընտանիքն էլ սոցիալապես վատ պայմաններում է ապրում։ Իրենք ընկերներ են, ազատամարտի մասնակից։ Արթուրը, Վաղինակը եւ Ավետիսը գյուղում հողագործությամբ էին զբաղվում։ Մեզ համար երեկվանից անհասկանալի է, անակնկալի ենք եկել ամբողջ գյուղով, նույնիսկ վարձով տան մասին չենք իմացել։ Արթուրը տան անդամներին ասել է, որ Երեւանում ինչ-որ օֆիս են բացել եւ պետք է բանջարեղեն արտահանեին Ռուսաստան, Վաղինակն էլ ասել է, որ գնում է Ղարաբաղ՝ կռվելու։ Ես իրենց շաբաթ օրն եմ տեսել, սովորականի նման էին, ոնց որ միշտ։ Հիմա նրանց տան անդամները շատ ծանր վիճակում են, ոչինչ չեն հասկանում»,- մանրամասնեց գյուղապետը։ Երեք տղամարդիկ էլ ամուսնացած են, անչափահաս երեխաներ ունեն։
Կարդացեք նաև
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում