«Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված երկու հակահայկական զեկույցների վերաբերյալ, որոնք կարող են բացասական հետեւանքներ ունենալ Արցախի համար։
– Շատերի համոզմամբ՝ այս ձախողումների «մեղավորը» նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչներն են, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ պատվիրակության կազմը փոխվելու է։ Արդյոք դրանով լուծվելո՞ւ է խնդիրը, եւ արդյո՞ք սա մեր պատվիրակության անգործության արդյունքն է։
– Ի՞նչ պետք է աներ պատվիրակությունը, եթե ԵԽԽՎ-ում կան մարդիկ, ովքեր ունեն բիզնես շահեր Ադրբեջանում, ովքեր կապված են բարեկամական կապով այդ երկրի հետ, ովքեր պարզապես կոռումպացված են։
Մենք տեսնում ենք այնտեղ այլ արժեհամակարգ, որտեղ գործում է մանաթը, խավիարը եւ այլն։
Կարդացեք նաև
Այս վիճակում, եթե մենք անգամ փոխենք հայկական պատվիրակության կազմը՝ ընդգրկելով ակադեմիկոսներ եւ այլն, ապա դրանով ոչ մի բան չի փոխվի։ Այնպես չէ, որ նրանք որեւէ բան չեն անում կամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, նրանք ակտիվ աշխատում են, ուղղակի այնտեղ մարտահրավերն այլ է:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում