Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին խիստ նախազգուշացում է տվել

Նոյեմբեր 27,2015 11:08

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին տալ խիստ նախազգուշացում՝ առկա թերացումները հետևողականորեն շտկելու հանձնարարականով:

Տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ը վարչական վարույթը հարուցել է «ԱՄ գրուպ» ընկերության դիմում-բողոքի հիման վրա: Վերջինը Հանձնաժողովին ներկայացրել է, որ բեռնատար վագոնների վերանորոգման նպատակով դիմել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը: Վերջինը պատասխանել է, որ գերզբաղվածության պատճառով վագոնների վերանորոգմամբ կարող են զբաղվել միայն ոչ աշխատանքային օրերին, ինչով պայմանավորված՝ վճարման ենթակա գումարի չափը կլինի մոտ երկու անգամ ավելի: «ԱՄ գրուպը» նշում է, որ փաստացի համաձայնվել Է վերոնշյալ պայմանին՝ նկատի ունենալով, որ «Հարավկովկասյան երկաթուղին» միակ ընկերությունն է, որը իրականացնում է վագոնների ընթացիկ և դեպոյական ամբողջական վերանորոգումներ:

Ըստ «ԱՄ գրուպի», «Հարավկովկասյան երկաթուղին» չարաշահում է գերիշխող դիրքը՝ վագոնների վերանորոգման ծառայություններից օգտվող տնտեսվարողներին առաջարկելով այնպիսի պայմաններ, որոնց արդյունքում դրանց արժեքը ավելանում է ավելի քան երկու անգամ: Տնտեսվարողներն էլ այլընտրանք չունենալով, համաձայնվում են վերջինի առաջարկած ոչ շահավետ պայմաններին:

Իրականացված ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը պարզել է, որ դեպոյական և ընթացիկ վերանորոգումների գործընթացում իսկապես առկա են թերացումներ, ինչը հանգեցնում է վերջինիս կողմից մենաշնորհային դիրքի չարաշահման: Մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղին» վագոնների վերանորոգման գործընթացի պլանավորման ժամանակ, ցուցաբերում է խտրական մոտեցում: Առաջնահերթությունը տալիս է սեփական վագոնների վերանորոգման գործընթացին, իսկ այլ ընկերությունների համար ամիսներ շարունակ ռեսուրսներ չեն նախատեսվում կամ նրանց վերանորոգումները կատարվում են տարվա վերջում՝ խնդիրներ ստեղծելով տնտեսվարողների համար: Մինչդեռ, ուսումնասիրությունները փաստում են, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ունի բավարար ռեսուրսներ և ամբողջությամբ կարող էր իրականացնել վերոնշյալ աշխատանքները, սակայն միտումնավոր առաջարկել է այնպիսի պայմաններ, որոնց արդյունքում տնտեսվարողները ստիպված վճարել են երկու անգամ ավելի:

Բացի «ԱՄ գրուպ»-ից, նույն վարքագիծը դրսևորվել է նաև «Մետեքսիմ» ընկերության հանդեպ:

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես ընկերության կողմից 2015 թվականի դրությամբ 8.7 մլրդ դրամի չափով կուտակված վնասի առկայությունը, Հանձնաժողովի որոշմամբ ընկերությանը տրվեց խիստ նախազգուշացում՝ առկա թերացումները հետևողականորեն շտկելու հանձնարարականով:

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30