Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյանը՝ Արթուր Վարդանյանի մասին. «Գուցե Իսլամական պետության կողմից է ֆինանսավորվել». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 27,2015 10:54

Պարզվում է, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, որը հայտնի է իր արմատական ընդդիմադիր հայացքներով, շփում է ունեցել «Հայոց վահան» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի հետ եւ խիստ բացասական տպավորություն ստացել։ Բադասյանը, հիշեցնենք, 2014-ին մի քանի հոգու հետ Քեսաբ էր մեկնել։

– Կոնկրետ ի՞նչ էր ասում։

– Դուք պետք է միանաք ինձ, գնանք Սիրիա։ Ասում էր՝ ես եղել եմ Սիրիայում, հատուկ մարդկանց եմ հանդիպել, ինչ-որ գեներալների եմ հանդիպել, ինձ խոստացել են, որ պետք է գնանք այնտեղ, զենք վերցնենք, կռվենք։ Ո՞ւմ համար, ինչո՞ւ։

– Կարո՞ղ էր այդ զենքերը Սիրիայից բերած լինել։

– Քննությունը ցույց կտա։ Շատ հնարավոր է, գուցե Իսլամական պետության կողմից է ֆինանսավորվել կամ Ասադի ընդդիմադիրներից է ստացել։ Ես բառեր չեմ գտնում նկարագրելու, թե նա ինչ ահավոր մտքեր ուներ։ Ես հնար չունեի նրան ձերբակալելու կամ ձերբակալության առաջարկ անելու Բեյրութում, բայց միշտ մտածում էի, որ այս տղան ինչքան շուտ ձերբակալվի, այնքան նախեւառաջ կփրկվի ինքը։ Նրա մտքերը հեռուն տանող էին, եւ երբ երեկ տեսա, ուրախացա, որ վերջապես ձերբակալված է։

– Իսկ ի՞նչ մտքեր ուներ։

– Ասացի զենք-զրահ վերցնել եւ կռվել օտարի բանակում, չգիտես ինչու, եւ դա շոուներով, ներկայանալով որպես հայաստանցի, հայ եւ այլն։

– Բայց այդքան զենք ձեռք բերելը թերեւս շատ դժվար է:

– Բայց եթե ծառայություններ կան, որոնք աջակցում են, երեւի թե դժվար չէ։ Միայն ԻՊ-ը չէ, կարող է՝ թուրքական ծառայություններ, ամեն ինչ հնարավոր է:

– Իսկ Հայաստանի վերաբերյալ իր պլանների մասին խոսե՞լ է:

– Չէ, չէր խոսում, բայց պարզ չէ՞, որ նա գնացել է այնտեղ զենք վերցնի, հետո տեքստ կարդա, հետո պետք է փորձեն մյուս բաներում։

– Ունա՞կ էր նա այդքան մեծ ազդեցություն թողնել մարդկանց վրա եւ հեշտությամբ նրանց հավաքագրել։

– Ես չգիտեմ։ Կարծում եմ, հավաքվել է մի խումբ, իրենց թվացել է, որ հայրենասեր են, բայց խճճվել են շատ բարդ խնդիրների մեջ, որովհետեւ արաբական պետությունների գաղտնի գործակալների այդ սիստեմը, ես պատկերացնում եմ, որ շատ մեծ եւ բարդ ցանց է: Միջազգային տեռորը արաբական աշխարհից է գալիս եւ սրանք այդ բարդ խաղերի մեջ են հայտնվել ու կարծում եմ, որ նրանց ձերբակալումը ամենամեծ փրկությունն է: Ես միշտ մտածում էի, որ երբեք ԻՊ-ը չի կարող հասնել Արցախ կամ Հայաստան, օրինակ ՈԴ կամ եվրոպական երկրներ կարող է գնալ, բայց Հայաստանը միատարր է, այստեղ կհասկանան, որ օտար է, կհետաքրքրվեն՝ որտեղից է, ուր է գնում։ Տեսեք, բռնել եւ հայ են գտել եւ հայի են ուղարկել, այն էլ ինչ հայի՝

Հայաստանում մեծացած, ՀՀ քաղաքացի։ Ես որ ասում եմ՝ վտանգավոր են, այդ առումով են վտանգավոր։ Եվ նրա ձերբակալությունը, կարծում եմ, տեղին էր։ Լուրջ բան է կանխվել։ Այն, որ ԻՊ-ը փաստորեն, ցանկացել է տեռոր անել, մի քանի հիմարների միջոցով է ցանկացել։ Ես կարծում եմ, սրանք ղեկավարվում են ինչ-որ մի կենտրոնից, որը Հայաստանի բարեկամը չէ, ընդհակառակը, թշնամին է:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30