Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականը դեմ է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին. «Ա1+»

Նոյեմբեր 27,2015 10:39

Սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական ոչ մի ուժ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի կարող ունենալ հենց Սահմանադրությամբ: Այդ դեպքում ի՞նչ է «Կայուն մեծամասնությունը»:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշում է. «Երկրորդ փուլում վիճարկվում է ընդամենը մեկ հարց՝ ո՞ր դաշինքին կամ քաղաքական ուժին ես ժողովուրդ տալիս, մանդատ, որ ձեւավորի կառավարություն»:

Արծվիկ Մինասյանը հիշեցնում է, որ քաղաքական ուժերը դատապարտվածության զգացումով չպետք է մոտենան սահմանադրական փոփոխություններին, սրանցով յուրաքանչյուրն էլ կարող է հենց առաջին կամ երկրորդ փուլից դառնալ իշխանություն. «Օրինակ վերցնենք, Հանրապետականը առաջին փուլում ընդունենք ստացել է 30 տոկոս ձայն, երկրորդ տեղը ստացել է 25 տոկոս ձայն, երրորդ, չորրորդ եւ մնացած տեղերի հանրագումարը 45 տոկոս է, էդ դեպքում էս 45 տոկոսը կարող է միավորվել եւ ինքը դուրս գալ մրցակցության 30 տոկոսի հետ: Կամ կարող է 25 տոկոսի հետ միավորվել եւ միանգամից իշխանություն ձեւավորել հենց առաջին փուլում»:

Պարոն Մինասյանի կարծիքով, հնարավոր է երկրորդ տեղը գրաված կուսակցությունը կամ դաշինքները չցանկանան գնալ երկրորդ փուլ, դա չի նշանակում, որ առաջին տեղը միանձնյա պետք է ձեւավորի կառավարություն. «Երկրորդ փուլ չի լինելու, նոր ընտրություններ են լինելու»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30