Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահաբեկիչների դեմ ատելություն կարծես չի առաջանում. «Հրապարակ»

Նոյեմբեր 27,2015 10:33

Այս օրերին մեկ այլ զուգահեռ էլ է պտտվում՝ Հունանյանի խմբի հետ։ «Եթե, ասենք, Նաիրի Հունանյանը յուր ախպեր-ընկերների հետ միասին 1999 թ. հոկտեմբերի 24-ին ձերբակալվեր, նույնպես հեգնանքի կենթարկեիք հատուկ ծառայություններին, կմեղադրեիք նրանց Նաիրիի տան կահույքը ջարդելու համար, ու կզարմանայիք, թե ոնց կարան տաղանդաշատ լրագրողն ու լավ բժիշկն ահաբեկիչներ լինեն»,- հարցնում է Հեռուստապետկոմի նախկին նախագահ Տիգրան Հակոբյանն իր ՖԲ ընկերներին։

Տարբերությունը մեծ է, եւ այն նախեւառաջ իշխանության նկատմամբ վերաբերմունքի մեջ է։ Հունանյանի հիմնական թիրախը ժողովրդի սիրեցյալ Կարեն Դեմիրճյանն էր եւ բազմաթիվ համակիրներ ունեցող Վազգեն Սարգսյանը, իսկ սա արմատապես փոխում է ժողովրդական ատելության դոզան։

Երկրորդ տարբերությունն էլ այն է, որ Հունանյանն ու մյուսները օրը ցերեկով, մինչեւ ատամները զինված, կարողացան մտնել Ազգային ժողով եւ հեղաշրջում կատարել երկրում։ Նրանց լուրջ ընդունեցին միայն այն պահին, երբ ավտոմատներ տեսան ԱԺ նիստերի դահլիճում։

Իսկ զինյալ ակտիվիստներին հենց սկզբից էլ շատ լուրջ էին ընդունել եւ «խեղդեցին» բնում։ Վնասազերծումից հետո սկսվեց «շրջիկ կրկեսը», որն ավելի անլրջացրեց ահաբեկչության շուրջ ստեղծված տրամադրությունը, եւ ահաբեկիչների նկատմամբ ատելության փոխարեն հումորային տրամադրությունը գնալով վարակիչ էր դառնում։

Սակայն «ահաբեկչություն» որակումը իրավապահները դեռ չեն տվել։ Հնչել են «հանցավոր համագործակցություն», «զենքի ապօրինի կրում», այլ տերմիններ, բայց քանի որ «տեռորիզմը» բոլորի շուրթերին է, վերհիշենք վերջին տարիների ահաբեկչության այլ ակտերն էլ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30