Արմավիրի քաղաքային դումայի որոշմամբ Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին շնորհվել է Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում: Լեգենդար ֆուտբոլիստն ու ֆուտբոլային գործիչը ծնվել է այդ քաղաքում՝ 1926 թվականին եւ եկող տարի նշելու է ծննդյան 90-ամյակը: Այդ առիթով Նիկիտա Սիմոնյանին շնորհավորել է Արմավիրի «Տորպեդո» ֆուտբոլային ակումբը: «Մենք հիշում ու հպարտանում ենք Ձեր վաստակով», – ասված է ակումբի պաշտոնական կայքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ fr.wikipedia.org-ի