Լրահոս
Օրվա լրահոսը

… Որ զենք չառնեն ձեռքները «Հրապարակ»

Նոյեմբեր 27,2015 10:17

Երբ մեծ խումբ երիտասարդներ, որոնց գրառումներից դատելով, լավ հայրենիքում ապրելու, իրենց երկիրը մաքուր, գեղեցիկ, բարեկեցիկ ու ապահով դարձնելու երազանքներ ունեն եւ դրան հասնելու համար ոչ թե աշխատում են, պայքարում, այլ զենք կուտակում՝ հավանաբար ահաբեկչություն իրականացնելու եւ գործող իշխանություններից ազատվելու նպատակով, ապա սա խոսում է ընտրական համակարգի չգոյության, երկրում ինչ-որ բան փոխելու նկատմամբ հավատի բացակայության մասին։

Նաեւ այն մասին, որ կարելի է ճնշելով, ահաբեկելով, վախեցնելով՝ պահել քաղաքական ուժերի «ստատուս-քվոն», սակայն երբ մարդիկ հայտնվում են դատապարտվածի անհույս եւ անզոր վիճակում, նրանք դառնում են անկանխատեսելի ու վտանգավոր։

Մարդկանցից կարելի է խլել ամեն ինչ, բայց հույսը խլել չի կարելի։ Նրանք պետք է տեսնեն փոփոխություններ անելու հնարավորությունը, որ զենք չառնեն ձեռքները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30