Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բաքվում ցանկանում են «բարիշացնել» Պուտինին ու Էրդողանին

Նոյեմբեր 27,2015 10:02

Ադրբեջանը ցավում է, որ թուրք-ռուսական հարաբերություններն այդքան սրվել են՝ Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: «Թուրքիան մեր մերձավոր դաշնակիցն է: Ռուսաստանը նույնպես մեզ բարեկամ երկիր է: Երկու պետություններն էլ պատմական կապեր ունեն Ադրբեջանի հետ: Թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Ադրբեջանը շատ է ցանկանում, որ ընկերների միջեւ ոչ մի հակամարտություն չլինի, ու պատրաստ է իր ավանդն ունենալ լարվածության թուլացման հարցում»,- նշել է Ալիեւի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալը: Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, որը պաշտոնական այցով Բաքվում է, կարծիք է հայտնել, թե Թուրքիան ու Ռուսաստանը կարող են հաղթահարել իրենց հարաբերություններում առկա ճգնաժամը։

Թեմայի մանրամասները` տպագիր «Առավոտ»-ում

«Առավոտ» օրաթերթ
27.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30