Հայաստանում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած անվտանգության հատուկ միջոցառումը, որն, ըստ էության, ոչ թե միանվագ, այլ ինչպես Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը վկայեց՝ տևական գործընթաց է լինելու, դիտարկվեց բազում տեսանկյուններից և հնարավոր վարկածների պրիզմայից: Սակայն կարծեք թե ուշադրությունից որոշակիորեն դուրս է մնացել մի հարթություն, որը բավականին ուշագրավ է:
Արդեն մի քանի շաբաթ է, որ անվտանգության համակարգում հատուկ միջոցառումներ են իրականացվում նաև Ադրբեջանում: Այստեղ, սակայն, ոչ թե հանցավոր խմբավորումներ են բացահայտվում, այլ Ալիևը կադրային ջարդ է կատարում անվտանգության ծառայությունում՝ իրականացնելով կադրային իսկական հեղափոխություն: Իսկ ահա երեկ, Ադրբեջանում փորձել են հատուկ գործողությամբ ծայրահեղական իսլամական խմբավորում լիկվիդացնել, որի արդյունքում, սակայն, զոհեր են տվել ոչ միայն խմբավորման անդամները, այլ նաև իրավապահները: Ըստ տեղեկությունների, որ տարածել են Ադրբեջանի պաշտոնական կառույցները, խումբը մի շարք ծանր հանցագործություններ էր պատրաստում Ադրբեջանում: Որքան նման է, չէ՞, նոյեմբերի 25-ին Հայաստանում տարածված տեղեկություններին:
Ըստ էության, Հայաստանում էլ մեկնարկել են արտակարգ միջոցառումներ անվտանգության բնագավառում: Եվ թեև ընդհանուր միջազգային կոնտեքստում այս ամենը տրամաբանական ու օրինաչափ են, սակայն այնուհանդերձ, իհարկե, շատ ուշագրավ են հայ-ադրբեջանական այս զուգահեռ զարգացումները անվտանգության ոլորտում: Փաստորեն, երկու իրար դիմաց կանգնած բանակներով երկրները այսօր զբաղված են ոչ թե ճակատային զորաշարժերով, այլ ներքին անվտանգության զորաշարժերով:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում