Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտադրական ուսուցման վարպետների կենսաթոշակի գործերով

Նոյեմբեր 27,2015 14:00

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության շահառու Անահիտ Հարությունյանի գործով կայացվեց հերթական դատական ակտը՝ ամրապնդելով այն դրական պրակտիկան, որով դատարաններն արտադրական ուսումնական վարպետներին համարել են մանկավարժ եւ ամրագրել նրանց աշխատանքային ստաժը որպես մանկավարժական եւ մասնակի կենսաթոշակի հիմք հանդիսացող ստաժ:
Անահիտ Հարությունյանը ԸԻԿ փաստաբան Քրիստինա Գեւորկյանի աջակցությամբ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Ավանի եւ Նոր Նորքի Սոցիալական ապահովության տարածքային բաժնի 08.09.2014թ. թիվ 781 վարչական ակտը եւ որպես հետեւանք պարտավորեցնել պատասխանողին՝ իրեն ընդգրկել մասնակի կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց ցուցակում:

Հայցը հիմնավորվել է կենսաթոշակային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատեղ վերլուծության արդյունքում: Մասնավորապես, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` «Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ծրագրեր իրականացնող հաստատություններում նախատեսվում են մանկավարժական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ եւ այլ անձնակազմեր։ Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների մանկավարժական կազմում ընդգրկվում են դասախոսները եւ արտադրական ուսուցման վարպետները»։ Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` «Արտադրական ուսուցման վարպետ»-ը անձի արհեստագործական հմտություններ ապահովող, արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ (կամ) մասնագիտական ուսուցման համակարգի մանկավարժական աշխատող է: Փաստորեն, նշված օրենքով արտադրական ուսուցման վարպետը եւս համարվում է մանկավարժական աշխատող եւ համարժեք է ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկում նշված «դասատու», «ուսուցիչ» հասկացություններին։

Կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով սահմանված մասնագիտությունների եւ պաշտոնների ցուցակի «Կազմակերպության անվանումը» սյունակում նշված են այն ուսումնական հաստատությունները, որտեղ 12 եւ ավելի տարի մանկավարժական աշխատանք կատարելը իրավունք է վերապահում օգտվել մասնակի կենսաթոշակի իրավունքից։ Նշված ցանկում առկա են նաեւ տեխնիկումները, միջնակարգ (միջին) մասնագիտական ուսումնական հաստատությունները, քոլեջները, այլ տեսակի պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության դպրոցները եւ ուսումնարանները, ինչը նշանակում է, որ տվյալ ուսումնական հաստատության դասավանդողները (ուսուցիչները), ովքեր այդ հաստատություններում դասավանդելու դեպքում կոչվում են «Արտադրական ուսուցման վարպետներ», եւս համարվում են մանկավարժական աշխատողներ, հետեւաբար` մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն։ Վարչական դատարանը բավարարեց հայցը եւ պարտավորեցրեց պատասխանողին նշանակելու մասնակի կենսաթոշակ: Պատասխանողը, համաձայն չլինելով դատական ակտի հետ, ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, վերաքննիչ վարչական դատարանը իրավացիորեն մերժեց: Արդյունքում առավել հստակ ձեւավորվեց եւ ամրապնդվեց ոչ թե իրավական ակտերի սահմանափակ եւ մասնակի մեկնաբանման բացասական մշակույթը, այլ գերակայեց անձի իրավունքը եւ այն ապահովելու պետական մարմնի պարտականությունը:
Հիշեցնենք, որ վերջերս մեկ այլ դատական գործով եւս կայացվել է համանման որոշում, որի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

ՍԵՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԸԻԿ Հասարակայնության հետ
կապերի մասնագետ

«Առավոտ» օրաթերթ
26.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30