The Telegraph-ի փոխանցմամբ, բրիտանացի երգչուհի Ադելի՝ «25» խորագրով նոր ալբոմը ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում: Այն առաջին օրերին վաճառվել է 2,3 մլն տպաքանակով ու այդ առումով ԱՄՆ-ում գրավել առաջին տեղը: Հետագա չորս օրերին էլ նրանից 2,433 մլն տպաքանակ է վաճառվել:
Այսպիսով, Ադելի «25» ալբոմը «վազանցել» է N Sync խմբի No Strings Attached ալբոմին:
Ադելի նախորդ՝ «21» ալբոմը եւս վաճառքի ռեկորդային ցուցանիշ է ունեցել ԱՄՆ-ում՝ 2011-2012 թթ. ընթացքում: Այն լավագույնն էր ճանաչվել Billboard-ի եւ Rolling Stone-ի տվյալներով: Բրիտանացի երգչուհին «21»-ի համար ԳՐԵՄՄԻ է ստացել:
Ինչ վերաբերում է Ադելին, նա Բրիտանական թագավորության շքանշանակիր է, 10-ակի ԳՐԵՄՄԻ-ակիր: Երգչուհին նաեւ Brit Awards-ի, «Ոսկե Գլոբուսի» եւ «Օսկարի» մրցանակակիր է: Նրա անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ բացառիկ ստեղծագործական հաջողությունների համար:
Ադելի լուսանկարը՝ Global Look Press-ի
«Առավոտ» օրաթերթ
26.11..2015