Երգչուհի եւ դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը, ջութակահար եւ դիրիժոր Իցհակ Պերլմանը, կոմպոզիտոր, պոետ եւ դրամատուրգ Սթիվեն Սոնդհայմը օրերս պարգեւատրվել են ԱՄՆ կոնգրեսի բարձրագույն պարգեւով՝ Նախագահական ազատության մեդալով՝ հանրային կյանքում իրենց ունեցած ներդրումի համար: Այն անձամբ հանձնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
NBC News-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահի ազատության մեդալով մինչ օրս պարգեւատրվել են 17 քաղաքական, հասարակական գործիչներ, մշակույթի, գիտության եւ սպորտային ոլորտի ակնառու ներկայացուցիչներ:
ԱՄՆ նախագահի ազատության մեդալը շնորհվում է 1945թ.-ից սկսած՝ նախագահ Գարի Տրումենի հրամանագրով:
Այդ մեդալը, ի թիվս այլոց, շնորհվել է եռակի «Օսկար»-ակիր Մերլ Սթրիփին, 25 ԳՐԵՄՄԻ ունեցող Սթիվի Ուանդերին, ինչ վերաբերում է Բարբարա Սթրեյզանդին եւ Սթիվեն Սփիլբերգին, նշենք, որ առաջինը 3 «Օսկար» ունի, երկրորդը՝ երկու:
Սթիվեն Սփիլբերգի լուսանկարը՝ Reuters-ի
«Առավոտ» օրաթերթ
26.11..2015