Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում ռեփեր Ֆեթի Վապը յուրօրինակ ակցիայով է հանդես եկել: Garden State Plaza-ի պատշգամբից նա տրցակով դոլարներ է թափել ներքեւ՝ երկրպագուների վրա: Ավելի ուշ՝ Twitter-ի իր էջում մեկնաբանելով միջադեպը՝ Ֆեթի Վապը գրել է, որ դա արել է երջանկությունից: Նշել է, որ դստեր հետ խանութ մտնելով, ուղղակի ապշել է երկրպագուների ջերմությունից ու ցանկացել է նրանց համար հաճելի մի բան անել: Արդյունքում՝ 2000 դոլարով «ցողել» է նրանց: «679»-ը եւ «My Way»-ը հիթեր են դարձել: Ռեփերն իր հեղինակությանը հանգիստ է վերաբերվում:
Ֆեթի Վապի լուսանկարը՝ Global Look Press-ի:
«Առավոտ» օրաթերթ
26.11..2015