Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտխառնոցը, գլխացավը եւ գոտկատեղի շրջանում ցավերը լինում են երիկամային հիվանդության ժամանակ

Նոյեմբեր 27,2015 11:30

Հաճախակի հանդիպող երիկամների հիվանդություն համարվող պիելոնեֆրիտը ունի մանրէածին, բորբոքային բնույթ: Այս հիվանդության պատճառները տարբեր են լինում` պայմանավորված բորբոքված միզապարկից, աղիներից եւ սեռական օրգաններից հիվանդածին մանրէների տվյալ օրգան ներթափանցմամբ: Քրոնիկական պիելոնեֆրիտը կանանց մոտ շատ հաճախ առաջանում է հղիության ընթացքում, եթե հղիները ունեն նեֆրապաթիա, ինչպես նաեւ շաքարային դիաբետ:

Տարբերվում են հիվանդության սուր եւ քրոնիկական ընթացքներ: Սուրն առաջանում է հանկարծակի: Առաջնային ախտանիշը բարձր ջերմությունն է՝ մինչեւ 40 աստիճան, որն ուղեկցվում է դողէրոցքով:

Հիվանդին տանջում են սրտխառնոցը, գլխացավը եւ գոտկատեղի շրջանում ցավերը, ինչպես նաեւ հաճախացած շնչառությունը, փորկապությունը, աղիների վքնածությունը: Մեզը դառնում է պղտոր, թարախային նստվածքով: Պարունակում է նաեւ զգալի քանակությամբ արյան սպիտակ գնդիկներ, մանրէներ, սպիտակուց` ոչ շատ: Արյան քննության ժամանակ նկատվում է էրիթրոցիտների նստվածքային արագացում:

Քրոնիկական պիելոնեֆրիտը ընթանում է հաճախակի սրացումներով, ուղեկցվում է արյան բարձր ճնշմամբ` վաղ թե ուշ հանգեցնելով երիկամային անբավարարության:

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու, ինչպես նաեւ հետագա սրացումները կանխելու նպատակով նախընտրելի են հետեւյալ բուժական հավաքները. 10 գրամ անտառային գետնամորու տերեւներ, 10 գրամ եզան լեզվի տերեւներ, նույնքան կեչու տերեւներ: Այնուհետեւ 10 գրամ ձիաձետ դաշտային` վերգետնյա մասը, 20 գրամ օրտոսիֆոն առէջքային վերգետնյա մաս, 20 գրամ հազարատերեւուկ, դարձյալ վերգետնյա մասը, 20 գրամ մարուղենու տերեւներ եւ 20 գրամ կտավատի սերմեր: 1 ճաշի գդալ խառնուրդը լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ, եռացնել 10 րոպե: Թրմել մեկ ժամ, խմել 1/3-1/2 բաժակ, օրական 3-4 անգամ, ուտելուց առաջ:

cav-2

Պիելոնեֆրիտի ժամանակ դեղաբույսերով բուժումը հիմնականում ուղղվում է միզային վարակի դեմ: Դեղաբույսերին զուգընթաց խորհուրդ է տրվում առատորեն օգտագործել ըմպելիքներ եւ հյութեր:

Միզամուղ եւ հակաբորբոքային ազդեցություն ունեցող հավաք է` 10 գրամ կեչու տերեւներ, 10 գրամ մարուղենու տերեւներ, նույնքան ձրաձետ դաշտային` վերգետնյա մասը, 10 գրամ խատուտիկի արմատ, 10 գրամ գիհի հատապտուղներ: Հավաքին ավելացնել 20 գրամ կարմիր հապալասենու տերեւներ, 20 գրամ կտավատի սերմեր եւ 10 գրամ մատուտակի արմատ:

Այս խառնուրդով պատրաստել թեյ, խմել 150 միլիգրամ, օրական 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Այս դեպքում նախընտրելի է զուգակցել դեղորայքային բուժման հետ:

«Առավոտ» օրաթերթ
26.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30