Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուշ աշնան օգտակար պտուղներից` մամուխ

Նոյեմբեր 27,2015 11:00

Վարդազգիների ընտանիքին պատկանող փշոտ մամխենու պտուղները հավաքում են ուշ աշնանը, չորացնում արեւի տակ կամ վառարանի ջեռոցում:

Մամխենու պտուղները պարունակում են շաքար, բջջանյութ, պեկտինային միացություններ, խնձորաթթու, դաբաղող եւ հոտավետ նյութեր, վիտամիններ C, կարոտին, B1, B2, PP, E ինչպես նաեւ կարմիր ներկ, սպիրտ, քիմիական տարրերից` նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր եւ երկաթ:

Բուժման համար օգտագործում են բույսի ծաղիկները եւ պտուղները, որոշ դեպքերում` նաեւ տերեւները, կեղեւը եւ արմատը: Պտուղները կիրառվում են արյունալույծի, ոչ սպեցիֆիկ կոլիտների, սննդային թունավորումների բուժման ժամանակ:

Աշխարհի տարբեր ժողովուրդների բժշկության մեջ մամխենու պտուղները թարմ վիճակում կամ եփուկի ձեւով օգտագործում են որպես հակաբորբոքիչ եւ կազդուրիչ միջոց` աղիների խանգարումների, ձայնի խզման եւ հազի ժամանակ: Չեխական բժշկության մեջ պտղաթեյն օգտագործում են մաշկային ցանավորումների եւ հազի ժամանակ, իսկ բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերեւների եփուկը նշանակում են մաշկային ախտահարումների եւ միզուղիների բորբոքումների ժամանակ` որպես միզամուղ եւ հակաբորբոքիչ, իսկ լույծերի դեպքում տալիս են կեղեւի եւ պտուղների եփուկը` կարմիր գինու հետ խառնած:

Մամխենու պտուղները սննդային արժեքով գերազանցում են սալորին, դեղձին, հոնին, տանձին, խնձորին, կիտրոնին եւ նարնջին:

Պտուղներից եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 30 րոպե եռացնում են 200 մլ ջրում, սառեցնում, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Նույն ձեւով պատրաստում եւ օգտագործում են կեղեւից եւ արմատից կազմված եփուկը` 1/20-1/50 հարաբերությամբ` միզուղիների եւ լեղուղիների հիվանդությունների ժամանակ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30