Նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց ինչպես է վերաբերվում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ դեկտեմբերի 1-ից սկսելու են անհնազանդության գործողությունների շարքը, որի նպատակը Հայաստանում համակարգային փոփոխություններն են, արդյոք ՀՀԿ-ն չի վախենում դեկտեմբերի 1-ին ծրագրված քաղաքական անհնազանդություններից:
«Մեր երկիրը ժողովրդավարական երկիր է, եւ յուրաքանչյուր գործիչ կամ քաղաքական ուժ իրավունք ունի օրենքի շրջանակում իրականացնել քաղաքական ակցիաներ: Մենք կարծում ենք, որ բոլոր ուժերը կմնան օրենքի մեջ եւ չեն հատի օրենքի գիծը»,-ասաց տիկին Նաղդալյանը:
Նաեւ հավելեց. «Վախենալու բան չունենք…չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան ճնշել»:
ՌԴ Պետդումա ներկայացրած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի ու ռուս-թուրքական հարաբերությունների՝ Հայաստանի վրա հնարավոր անդրադարձի վերաբերյալ Հերմինե Նաղդալյանը չցանկացավ մեկնաբանություն անել: Ասաց, որ իմաստ չունի ժամանակից առաջ վազել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ