Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ՀՖՖ նախագահը ՀՖՖ գրասենյակում հանդիպում ունեցավ մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավարների, խմբագիրների, ֆուտբոլային լրահոսերի պատասխանատուների և վերլուծաբանների հետ:
Շարունակելով հանդիպումների շարքը, այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ գրասենյակում հանդիպում ունեցավ ֆուտբոլային թերթերի գլխավոր խմբագիրների, ֆուտբոլային և մարզական առաջատար կայքերի խմբագիրների և պատասխանատուների, հեռուստաընկերությունների մարզական հաղորդումների ղեկավարների և մեկնաբանների հետ:
Այսօր ևս ՀՖՖ նախագահը անկեղծ զրույց ունեցավ հայկական ֆուտբոլին, ֆուտբոլային ակումբներին, Հայաստանի ազգային հավաքականին վերաբերող ամենատարբեր խնդիրների շուրջ, պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ՀՖՖ նախագահը խոսեց նաև մի շարք խնդիրների մասին, որոնք չհրապարակվող տեղեկատվության ֆորմատում էին և նպատակ ունեին ավելի իրազեկել այն մարդկանց, որոնք պատասխանատու են ֆուտբոլային տեղեկատվության տարածման համար:
ՀՖՖ