Ջեյմս Մաքեվոյը՝ Վիկտոր Ֆրանկենշտեյնի դերակատարը, և Իգորի կերպարը մարմնավորող Դենիել Ռեդքլիֆը ներկայացնում են Մերի Շելլիի համանուն վեպի նոր, յուրահատուկ էկրանավորումը:
Փոլ Մաքգիգանի ֆանտաստիկ այս ֆիլմում պատմությունը ներկայացվում է Ֆրանկենշտեյնի օգնական Իգորի անունից: Ցուցադրվում է Իգորի և երիտասարդ գիտնական Վիկտոր Ֆրանկենշտեյնի ընկերությունը, ինչպես նաև Ֆրանկենշտեյնի՝ մարդ-լեգենդ դառնալը:
Նա գիտնական է, որն իր յուրովի պատկերացումն ունի մարդկային կյանքի մասին: Կարծում է, որ միայն Աստծուն չէ տրված մարդուն կյանք պարգևել:
Նրա միակ հավատարիմ ընկերն ու օգնականը Իգորն է, որը հետևում է, թե ինչպես է Վիկտորը հավաքում մահացած մարդկանց մնացորդները, միացնում իրար՝ դարձնելով մեկ գոյություն: Ոչ մեկը չգիտի՝ կապրի՞ արդյոք այդ արարածը, կկարողանա՞ մտածել, զգալ: Բայց, չնայած այդ ամենին, Վիկտորը լիովին հավատում է իր հաջողությանը: Իգորն անկարող է նրան կանգնեցնել և աստիճանաբար դառնում է այդ ամենին ընդամենը կողքից դիտող մեկը:
Մարդկանց մեծ մասը Ֆրանկենշտեյնին համարում է խելագար, որը չափից դուրս դաժան գաղափարներ ունի: Իսկ, օրինակ, նրա հավատարիմ ընկեր Իգորը համոզված է, որ մոլագարի դիմակի տակ թաքնվում է անսովոր տաղանդով օժտված մի մարդ, որն ուղղակի ապրում է աշխարհը փոխելու գաղափարով:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ